Բաժիններ՝

Աշակերտը միզել է հենց դասասենյակում. դպրոցի տնօրենը չի հերքում. armtimes.com

Երեւանի Լեւ Տոլստոյի անվան դպրոցի երկրորդ դասարանի աշակերտներից մեկը դասի ժամին խնդրել է դուրս գալ, գնալ զուգարան: Ուսուցչուհին արգելել է: Երեխան միզել է հենց դասարանում: armtimes.com-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում այսպիսի գրառում է արել օգտատերերից մեկը:

«Այս նույն ուսուցչուհուց նույն դասարանի ծնողներից ոմանք բողոքել էին դեռ անցյալ տարի` տարրական գիտելիքներ չունենալու պատճառով, այն էլ` ապացույցներով, սակայն, ինչպես երեւում է, աշխատանքի անցնելու համար բավականին բարձր կաշառք են վճարել, եւ այդ գումարն արդեն մարսվել է, հետ տալ չի լինի: Ուրիշ կերպ չի կարող բացատրվել այս տեսակի կադրին դպրոցում պահելու տնօրինուհու շահագրգռվածությունը»,- գրել է օգտատերը:

Երկրորդ դասարանում տեղի ունեցած միջադեպի մասին կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանից: «Չեմ կարող հիմա մեկնաբանել»,- պատասխանել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930