Արփինե Հովհաննիսյանը կադրային ջարդ է սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկարները:

Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը: Ասում են՝ նորանշանակ նախարարը հեռացրել է նաև Հովհաննես Մանուկյանի մյուս օգնականին, ով նշանակվել էր այդ աշխատանքին վերջինիս հեռացումից հաշված օրեր առաջ: Մեր աղբյուրներն ասում են, որ նախարարությունում թեև հումոր են անում նորանշանակ նախարարի թեմայով, քչփչում, այնուհանդերձ, շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս