Անգլիայի թագուհու ընտանիքը նամակ է գրել հայաստանցի Մարիամ Նազարյանին
arevelk.am-ը գրում է. Օրեցօր աշխարհում մեծ արժեք ու գնահատական են ստանում ձեռքի աշխատանքները: Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ» կազմակերպության նվերը`Ուիլյամի եւ Քեյթի նորածնի՝ բրիտանական այքայադստեր Շարլոտայի համար: Ինչպես հայտնի է` Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այս տարվա մայիսի 2-ին ունեցան իրենց երկրորդ երեխային: Թագավորական ընտանիքը շնորհակալական նամակ է հղել Հայաստան, Մարիամ Նազարյանին` Շարլոտա Էլիզաբեթ Դիանային ուղարկված նվերի համար:
Լուսանկարներում` «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ»-ի նամակ-նվերը, հեղինակ` Մարիամ Նազարյան