ՆՓԱԿ-ում կմեկնարկի Երևանյան 10-րդ «Մէկ քառակուսի մետր» 2015 թատերափառատոնը

Նոյեմբերի առաջին շաբաթ, Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) կմեկնարկի Երևանյան 10-րդ «ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ» 2015 թատերափառատոնը: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Գագիկ Ղազարէն:

Փառատոնին մասնակցության հայտ ներկայացնողների համար սահմանված պայմանները հետևյալն են՝ թատերական ներկայացման տևողությունը չպետք է գերազանցի 45 րոպեն, խաղը սահմանափակվում է մեկ քառակուսի մետր բեմով, ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան: Կազմակերպիչները հայտարարում են նաև, որ ՆՓԱԿԹԱՏՐՈՆՆ աջակցություն կցուցաբերի բեմականացման խնդիրներում:

Փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Հեղինակների ձայն»-ին կարժանանա
առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը: Այս անվանակարգում քվեարկությունը տեղի կունենա մասնակից բեմադրիչների միջև: Քվեարկողն իրավունք չունի ձայն տալ ինքն իրեն: Առավելագույն հավասար քվեներ ստացած մասնակիցները կանցնեն քվեարկման երկրորդ փուլ:
«Լավագույն բեմադրիչ», «Լավագույն դերասան» և «Լավագույն գրական հիմք» անվանակարգերում մրցանակը շնորհում է փառատոնի ժյուրին, իսկ «Լավագույն մէկ քառակուսի մետր» անվանակարգում լավագույնին կընտրի և վկայական/մրցանակով կպարգևատրի ՆՓԱԿԹԱՏՐՈՆԸ:

Փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Գագիկ Ղազարէն հայտնեց, որ հայտերի ընդունումն արդեն սկսված է, հայտագրման վերջնաժամկետը սահմանված է մինչև հոկտեմբերի 10-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս