Մեր հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին փորձը կատարվել է դեռևս 2006 թվականին, սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, սկիզբ դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Էդգար Միքայելյանի մահվան հանգամանքները: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մշակութային կյանքի աշխուժացմանը, օժանդակել բազմաժանր մշակութային միջավայրի ձևավորմանը, խրախուսել արվեստի, մշակույթի տարբեր ոլորտներում նորարական գաղափարների կիրառումը, Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հայաստանում մշակութային փառատոների և մրցույթների կազմակերպման համար: Կխրախուսվեն նորարարական գաղափարներ, հետաքրքիր մոտեցումներ, կազմակերպչական նոր լուծումներ պարունակող առաջարկները:
«Անձամբ ճանաչել եմ նրան, սակայն այս ընդհանուր միջադեպի հետ կապված չեմ բարձրաձայնել այդ մասին, քանի որ գործին դրանից ոչինչ չէի տա: Նրան Բաղրամյան պողոտայից եմ ճանաչում: Նա ինձ մոտեցել էր, իբր ուզում էր կուսակցությանն անդամակցել, համագործակցել և այլն»:
Տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվում, հրետանակոծվում են սահմանամերձ բնակավայրերը: Երեկ բնակարանի տանիքի հատվածում է պայթել ականը, տանիքի մի որոշակի հատվածն է վնասել, պատուհանները
Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գաբրիելյանի կողմից հարուցված քրեական հետապնդման առնչությամբ:
Մեկ տարի առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծելու նպատակով: Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երևանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Երևանում մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին` ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա։ Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է՝քրոջ որդին։
Սեպտեմբերի 21-ին հաղորդվել էր 1998 թ. ծնված Էվելինա Գեորգիի Կարագաշյանի անհայտ կորելու մասին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներին:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.53-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բիշախչի աղբյուր» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին տան բակում գտել են ծառից կախված:
Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան:
Արդեն մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում, որոնց հեղինակները ցանկանում են պարզել, թե արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել:
Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի չի քննի իր օգնականի վերաբերյալ քրեական գործը: Տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և այդ քրեական գործը մակագրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանը:
Այսօր, ժամը 20.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կրակից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում շարքից դուրս է եկել բնական գազատարի ճյուղավորում, որը սնուցում է մոտ 5 տնից բաղկացած մի փոքր թաղ:
Բերդավանի ներքին թաղում ական է պայթել Այսօր, ժամը 16-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից, «Շիլկա», «ԱԳՍ» տեսակի զենքերից, ականանետերից պարբերաբար կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի վրա:
Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին:
Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ համաձայն քաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագրի, սեպտեմբերի 26-ի առավոտյան՝ ժամը 10-ից, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի օրվան։
Գյումրու Անտառավան թաղամասի քարուքանդ, ոլոր-մոլոր ճանապարհին տիկին Կարինեն պատմում է առնետների կողքին ապրող իր բազմանդամ ընտանիքի վախի, տագնապի մասին: Մի քանի ամիս առաջ 14-ամյա դուստրը վեր է թռել քնից` զգալով առնետի շարժումը: Դեռահասն այնպես է վախից ու ահից ճչացել, որ մայրն անգամ շփոթվել է, չի կարողացել դստրեր վախը գոնե մեղմել ու հանգստացնել:
Ձերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Մշո օջախ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ոչ ոք ապահովագրված չէ վթարներից։ Այն, ինչ կատարվեց մեր ընտանիքի և Էդգար Սնխչյանի հետ, շատ ցավալի է։ Փառք Տիրոջը, որ անդառնալի ոչինչ տեղի չունեցավ։ Վթարից անմիջապես հետո եղբայրս և մեր հարազատները գրեթե 24-ժամյա ռեժիմով հերթապահել են տուժող Էդգար Սնխչյանի և նրա հարազատների կողքին, հոգացել առողջության հետ կապված բոլոր խնդիրները։
Տուժող ճանաչված քաղաքացին ներկայացրել է գումար տալու պահի տեսաձայնագրությունը:
«Զեյթուն 1» շենքային համալիրի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունից հետո, Հանրապետության Նախագահն այցելել է նաև հարևանությամբ կառուցվող «Զեյթուն 2» համալիրի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: