Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «Գրանտ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բյուրավան-Մխչյան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ:
Սեպտեմբերի 24-28-ին առավելապես հյուսիսային շրջաններում տեղ-տեղ երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Համաձայն «Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման» գրաֆիկի՝ սեպտեմբերի 14-ից 20-ը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից հանրապետության մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 60 տրանսպորտային միջոց:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հաստատում է, որ սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2 անգամ զանգահարել, զրուցել է իր հետ:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել 1969 թ. ծնված Վարազդատ Հովհաննիսյանի վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելու մասին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:
«Պատահական չէ, որ, օրինակ, ոչ ոք Փարաջանովին երբեք որևէ կոչում չտվեց, որովհետև նա ծառա չէր: Եթե ուզում են ստեղծագործողին ինչ-որ կերպ ոգևորեն, ապա դրա համար ուրիշ մեխանիզմ կա, և, իմ կարծիքով, ավելի հաջողված՝ եթե որևէ արվեստի գործիչ անգնահատելի ավանդ ունի տվյալ երկրի մշակույթում, ապա նրան ուղղակի պարգևատրում են որևէ շքանշանով, որ ունի այդ երկիրը»:
«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։
«Ամեն տարի ինձ հրավիրել են Անկախության տոնին, բայց այս տարի չհրավիրեցին: Արվեստագետն արվեստագետ է, լավը կամ վատը: Եթե լավն է, ուրեմն նա պետք է ունենա իր տեղը հասարակության մեջ, ոչ թե գնահատվի նրա համար, որ կառավարության հետ լավ է, կամ կառավարությանը քննադատում է: Այո, քննադատում ենք, որպեսզի ինչ-որ մի բան ուղղվի: 70 տարեկան եմ դարձել, կարող էր, չէ՞, մեր նախագահը շնորհավորել: Եվ գիտե՞ք սարսափելին որն է, որ մարդիկ ինձ գրում են՝ պարոն Ծատուրյան, շնորհավորում ենք, որ նախագահը ձեզ չշնորհավորեց»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
«Հայ արտադրողների փորձառությունն ու հմտությունն այն աստիճանի է հասել, որ նրանք ոչ միայն դարձել են որակյալ կարտոֆիլ արտադրողներ, այլև բարձրորակ տնկանյութ արտադրողներ: Կարծում եմ՝ մենք ապագայում ականատես կլինենք կարտոֆիլի մեծաքանակ տնկանյութի արտադրության և հարևան ու ԵՏՄ երկրներ արտահանման»:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել երեք անձ:
«Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում»
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայի նախանշաններով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ԲԿ է հոստիտալացվել Զարինջա գյուղի բնակիչ` 1991 թ. ծնված Լ. Հ.-ը:
Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ օրերս Երևանից, ինչպես նաև Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ և թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ։
Մեր տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Տիգրանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է։
Լուրեր էին շրջում, թե լարվել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և հարազատ եղբոր հարաբերությունները։ Սեդրակյանի «լոնդոններում սովորած» զավակը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Դավիթ Սեդրակյանը, ըստ լուրերի, որոշել է «անցնել» հորը՝ հարազատ հորեղբորից խլել նրա օբյեկտը։ Մհեր Սեդրակյանն ասաց, որ իր եղբոր երեխեքն իր երեխեքն են. «Իմ տղեն ոնց կարա նման բան թույլ տա»։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատամարտիկին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով:
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 2-րդ զանգվածի եւ հարակից մասնավոր տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քաղաքացի Ռուստամ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցը խոշտանգել է իրեն՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է:
Գյումրու Մուսաելյան փողոցում խմելու ջրագծերը քայքայվելու հետևանքով շարքից դուրս են եկել: Բնակիչները վթարի վերացման համար դիմել են «Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
«Լուսավոր Հայաստան» նախաձեռնության հիմնական գաղափարները՝ տեսանյութով Ներկայացնում ենք «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության 2-րդ տեսանյութը:
Հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա 2072,9 հա խաղողայգիներից բերքահավաքի ենթակա է 1655,8 հա-ն, որից, ըստ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների, սեպտեմբերի 21-ի դրությամբ բերքը հավաքվել է 713 հա-ի վրա։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 1969 թ. ծնված Արմեն Թ.-ի այգու ընկուզենու տակ գտնվող մահճակալի միջից հայտնաբերել են մոտ 1.3 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայում սեպտեմբերի 21-ին, 53 տարեկան հասակում մահացած Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին հուղարկավորելու են հարազատ գյուղում:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր Լազուր մարզի Ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որը ղեկավարում էր խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը: