Բաժիններ՝

Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից. «Հայաստանի ԴՕՍԱԱՖ»

Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով:

Նրանք կարող են հեռավորությունից զգալ մարդու մարմնի ջերմությունը` գիշերը կամ ցերեկը: Այնուամենայնիվ, անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ուղիներ կան. 1. Ցերեկային քողարկում. թաքնվե´ք շենքերի կամ ծառերի ստվերում:

Օգտագործե´ք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործե´ք քողարկող ցանցեր: 2. Գիշերային քողարկում. թաքնվե´ք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի և սաղարթի միջոցով: 3. Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը:

Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36°-40°C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն: 4. Սպասե´ք վատ եղանակի: Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում: 5. Ոչ մի անլար կապ:

Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը: 6. Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների և մեքենաների տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին: 7. Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ խրտվիլակներ` օդային հետախուզությանը խաբելու համար:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս