Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը գրում է. «Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր
Նիկոլը եւ իր տերերը լրջագույն միջոցառումը՝ Եվրոպական Քաղաքական Համաժողովի եւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովները, վերածեցին Եվրատեսիլի։
Մաքսիմում՝ շոու, մինիմում՝ արվեստ։
Մաքսիմում պատկեր, մինիմիւմ՝ բովանդակություն։
Մաքսիմում՝ աղմուկ, մինիմում՝ որակ։
Մաքսիմում՝ կեղծավորություն, մինիմում՝ ճաշակ։
Փառատոնում ֆրիկների պակաս չկար, բայց առաջին տեղում իր երկրի մեծությունն ու հեղինակությունը բոժոլեի պղպջակների վերածող Մակրոնն էր եւ Հայաստանի անտի-բրենդի վերածված Նիկոլը։
«Եվրատեսիլն» ավարտվեց, իր հետեւից արագ մաքրելով պատահական քաղաքական կապերը, գեոպոլիտիկ պրոմիսկուիտետը ( եթե բառը չհասկացաք՝ գուգլեք ) եւ փիառային գինարբուքը։
Եւ ինչպես լինում է նման բուռն օրգիաներից հետո, գլխացավը, շշմածությունն ու կորցրած ներքնազգեստը մնացին միակ արդյունք եւ հիշողություն այդ ֆեյերիկ, բայց դատարկ տոնախմբությունից։
Իսկ այդ կայֆերի գինը բառիս բոլոր իմաստներով վճարել եւ վճարելու է հայ ժողովուրդը։
Կարելի է հայտնի երգի նման անգամ ասել. «Եվրատեսիլ դարձած իմ Եվրասամմիթ»»։



