Համլետինա Տոնականյանը ԼՂՀ-ին փոխանցում կատարել է երկու անգամ

Ապրիլի 7-ի դրությամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված՝ հանգանակված գումարների մասին տեղեկանքում նշված է, որ Համլետինա Համլետի Տոնականյանը 10 դրամ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի կառավարության արտաբյուջետային հաշվին։

Քիչ առաջ 168.am-ի խմբագրությանը փոխանցեցին Համլետինա Տոնականյանի փոխանցման անդորրագիրը՝ համաձայն որի՝ Համլետինա Տոնականյանը ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին փոխանցել է 10.000 դրամ:

ԼՂՀ ֆինանսների նախարարությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ իրականում Տոնականյան Համլետինայի անունից փոխանցում կատաարվել է երկու անգամ. Առաջին անգամ 10 դրամ, իսկ երկրորդ անգամ՝ 10.000 դրամ: Շփոթմունքի պատճառն իրականում դա է եղել:

10

tonakanyAN

Տեսանյութեր

Լրահոս