Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Ապրիլի 13-ին, ժամը 09.09-ին տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 200» մակնիշի (վարորդ՝ 1975 թ. ծնված Ք. Ջ.) 75 QC 075, «Jaguar» մակնիշի (վարորդ՝ Հ. Կ.) 34 MD 568 և «Mercedes C 240» մակնիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ղ.) 82 OQ 001 պետհամարանիշներով ավտոմեքենաները: «Mercedes C 200»-ը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ք. Ջ.-ը և Հ. Ղ.-ը տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

isakov vtar

7f9152ac1b6bfd8737abcecfcf40b348

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս