Գյումրին հրաժեշտ է տալիս փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին
Երեկ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգիստը: Գյումրեցի Ալեքսան Առաքելյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո տեղափոխվել է ծառայության Լեռնային Ղարաբաղ, ապա ընտանիքին է տեղափոխել այնտեղ: Ասում են՝ նա Ղարաբաղն այնքան շատ է սիրել, որ չի ցանկացել այնտեղից վերադառնալ:
Ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները: Նրանցից մեկը փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն էր:
Այսօր տեղի կունենա փոխգնդապետի հուղարկավորությունը:
Լուսանկարները՝ Գերման Ավագյանի