Բաժիններ՝

Անհայտ կորած զինվորներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով լրագրողներին, հայտարարել է, որ տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորած զինվորների մասին: «Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ասել էր, թե իրենց մոտ առկա են Եղնիկների զորամասում ու Ջրականում (Ջաբրայիլ) ծառայող ևս 10 զինվորների տվյալներ, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս