Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դին հակառակորդը համաձայնել է փոխանցել 18 ադրբեջանցու դիակի դիմաց

Այս պահին Շիրակի մարզի արցախյան հերոսամարտի հերոսների պանթեոնում տեղի է ունենում Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուղարկավորությունը: Ալեքսան Առաքելյանին հրաժեշտ տալու են եկել հանրապետության տարբեր վայրերից: Բոլորը սգում են նրա մահը՝ չհամակերպվելով նրա կորստի հետ:

168.am-ի հետ զրույցում Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանն ասաց, որ ադրբեջանցիները համաձայնել են փոխգնդապետի դին փոխանակել 18 անդրբեջանցի զինվորի դիակի դիմաց, քանի որ Ալեքսանը հայկական կողմի զոհերից իրենց մոտ գտնվողներից միակն է եղել, որն ունեցել է բարձր՝ փոխգնդապետի կոչում:

Ալեքսան Առաքելյանի դին հայրը՝ Գևորգ Առաքելյանը, դժվարությամբ է ճանաչել, քանի որ այն անճանաչելիորեն խոշտանգված է եղել. որդուն Գևորգը ճանաչել է ձեռքի վրայի վերքի սպիից, որն ունեցել է: Ալեքսան Առաքելյանի հետ զոհված մյուս չորս տղաներին հակառակորդը մասնատված է փոխանցել հայկական կողմին:

Այն դաժանությունները, որ իրականացրել է ադրբեջանական կողմը հայ զինվորների դիակների հետ՝ բառերով հնարավոր չէ փոխանցել:

Alik Araqelyan (18) Alik Araqelyan (17) Alik Araqelyan (8) Alik Araqelyan (7) Alik Araqelyan (16) Alik Araqelyan (6) Alik Araqelyan (14) Alik Araqelyan (13) Alik Araqelyan (9) Alik Araqelyan (12) Alik Araqelyan (10) Alik Araqelyan (5) Alik Araqelyan (4) Alik Araqelyan (3) Alik Araqelyan (2) Alik Araqelyan (1)

Տեսանյութեր

Լրահոս