Անհետ կորած զինվորի մոր միակ ցանկությունը
Tsayg.am-ը գրում է. Ապրիլի 3-ից անհետ կորած Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին Թալիշի վաշտի հրամանատարն էր, կոչումով` ավագ լեյտենանտ: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ինստիտուտն ու ծառայության անցել ՀՀ զինված ուժերում: Արգիշտին տան ավագ որդին է, ունի քույր և եղբայր: Հիմա ընտանիքի անդամները անհամբերությամբ են սպասում Արգիշտիի վերադարձին:
Մեծ Մանթաշում նաև տեղի է ունեցել հերոս զինվոր Արման Անդրեասյանի հոգեհանգիստը: 1996 թվականին ծնված Արմանը տան կրտսեր որդին էր: