Մարդասիրական օգնության հոսքը շարունակվում է
Ապրիլի 9-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն են դիմել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպություններ, ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:
Շնորհակալություն ենք հայտնում սրտացավության և արագ արձագանքի համար ու ներկայացնում հավաքագրված մարդասիրական օգնության ցանկը:
Մեծ ակտիվություն են ցուցաբերել ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան համայնքի բնակիչներ Ս. Վարդանյանը և Ծ. Մուրադյանը, որոնց ջանքերով հավաքվել է՝
• կարտոֆիլ՝ 3 պարկ
• մակարոն՝ 137 կգ
• մուրաբա՝ 24 տարա
• աղ՝ 15 կգ
• հագուստ՝ 60 միավոր
• սննդամթերք՝ 8 արկղ
• հիգիենայի տարբեր պարագաներ՝ 3 արկղ և 42 միավոր
• ծխախոտ՝ 35 բլոկ
ՀՀ Արարատի մարզի Ավշար (սննդամթերք, հիգիենայի պարագաներ, հագուստ՝ 8 արկղ) և Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքներ (Գրիգորյան Հրանտ՝ 29 արկղ հագուստ և սնունդ):
Արցախին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցում աջակցություն են ցուցաբերել հայտնի երգիչներ Արամեն և Սիլվա Հակոբյանը՝ իրենց հիմնած կազմակերպությունների («Արամ Փրադակշն», «Եվրո մյուզիք» ՍՊԸ) հետ միասին տրամադրելով` 15 արկղ սննդամթերք, հրուշակեղեն և ծխախոտ, 12 արկղ ջուր, 30 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ:
Արցախին մարդասիրական օգնության տարբեր փուլերում օգնություն է տրամադրել քաղաքացի Նարբե Մեսրշանին (պահածոներ, հիգիենայի պարագաներ՝ 4 արկղ):
Oգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.
• քնապարկեր
• թիկնոց-անձրևանոցներ (плащ-накидка)
• անձնական հիգիենայի պարագաներ
• ներքնազգեստ:
Որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ: Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում:
Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի: