Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն:
Նոյեմբերի 29-ին ժամը 17-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ և Անանիա Շիրակացի փողոցներն իրար միացնող 50-ամյակի կամրջից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 1970 թ.-ին ծնված քաղաքացի:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի թիվ 164 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու կասկածանքով կալանավորված իր մարտական ընկեր, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը լուրջ ներգրավվածություն ունի այդ ամենի մեջ: «Խաչիկը հերոս տղա է, մեր երկրի համար գործ արած պիտանի մարդ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Ըստ լուրերի՝ նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։
Մեր ունեցած տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա. Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահպանվող տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով:
Դեկտեմբերի 1-ին լեռնային շրջաններում, իսկ դեկտեմբերի 3-4-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով:
16-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն` ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գյուղում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատասխանում է Սուրեն դպիր Ներսեսյանը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 1 -ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
ինչև Մարիամ Աստվածածնի հետ նշանվելը արդյոք Հովսեփն ամուսնացած եղե՞լ է: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանակից Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այժմ ունի 23 աշակերտ: Այս ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցի առաջին դասարան է հաճախում 2 երեխա:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Արդեն մի քանի օր է՝ հայկական մամուլում լուրեր են զետեղվում հարսանիքի արարողության ժամանակ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրից հարսի փախչելու մասին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բեռնատար է կողաշրջվել, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդյո՞ք Եկեղեցին թույլ է տալիս մկրտության արարողություն կատարել Մեծ Պահքի ընթացքում: Պատասխանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորվել է նաեւ ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Ապարը): Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2015 թ. նոյեմբերի 29-ին պատրաստակամություն է հայտնել համագործակցելու իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով, ուստի նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար իրավապահպան մարմիններին առաջարկել է հանդիպել մինչև դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:
Նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։
Օրեր առաջ սահմանապահ զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպք է գրանցվել: Ըստ ահազանգի՝ տեղի է ունեցել ինքնասպանություն։
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ: Չնայած վերջին տարիներին գրանցված և «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից առաջիկա ձմռան համար կանխատեսվող բարենպաստ ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ չի բացառվում, որ առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ ոստիկանությունը շարունակում է պարբերաբար ստանալ, մշակել և վերլուծել հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ, ինչպես նաև ձեռնարկում է այդպիսի գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ միջոցներ: