Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքն իրավապահների կողմից որակվեց` որպես սպանության փորձ. քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, քննում է ԱԱԾ-ն:
Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների եւ վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք: Երբ Ռաֆուլը ծնվեց, երբ ծնողներին այդքան կարեւոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն եւ կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին:
Կյանքը Հայրենիքին նվիրաբերած ոստիկանի գործը շարունակում են որդին և դուստրը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Անահիտ Ս.-ն, ով հուլիսի 2-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
– See more at: http://www.police.am/news/view/%D5%AF%D5%B6299.html#sthash.5CCohmEl.dpuf
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենաներ, կան արգելափակվածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թիրախը ռուսական արտադրության ավտոմեքենաներն էին:
ԼՂՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երկրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։
Սահմանամերձ Կոթի գյուղի հրետակոծվող ճանապարհին հաճախ կրակահերթերի պատճառով մարդիկ ստիպված գերազանցում են սահմանված արագությունը, ինչն էլ արձանագրվում է տեղադրված արագաչափի կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար։
Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում:
Փաստացի պատերազմի դաշտում` թշնամու կրակոցների տակ գտնվելով, մեկս մյուսի կոկորդն ենք կրծում, իրար վիրավորում, պիտակավորում, դավաճանում, իրարից բամբասում, ծեծում ու սպանում, ամեն կարևոր ու անկարևոր պատճառով, ինչպես Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալն էր, թշնամանում ենք… Ցանկացած լավ ու լուսավոր գաղափար շատ արագ այլասերում ենք ու փչացնում, ցանկացած առողջ ծիլ տեղում տրորում, որ չհասցնի գոնե մատղաշ տնկի դառնալ։
Գրպանահատություն: Կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունի: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով:
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական 5 խոշորագույն ավիաընկերությունների վրա, որոնց արգելվել է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին:
Վերջին տարիներին ամռանը, ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված, մշտապես վերագործարկվում են պահուստային համարվող ՙԱրարատյան՚ և «Շոր-Շորի» պոմպակայանները: Դրանց գործարկումը, սովորաբար, սկսվում է սպառման «պիկերին»` հունիսի կեսերից և շարունակվում մինչ սեպտեմբերի կեսերը: Սակայն այս տարի, չնայած աննախադեպ տեւական շոգերին` պոմպակայանների աշխատանքը դադարեցվեց սովորականից գրեթե մեկ ամիս շուտ` օգոստոսին:
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ին հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր է, 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ՝ մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղաբայրություն-2015» համատեղ վարժանքներին
Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին, կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենեվյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի և դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ:
Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը և Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցության» խմբակցության անդամ Արմեն Ամոյանը սեպտեմբերի 26-ին և 27-ին մասնակցել են քույր քաղաք Կրասնոդարի օրվա առիթով կազմակերպված տոնական հանդիսություններին:
Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է:
Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով: Կ. Նահապետյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի նիստում քննարկվելու են 3 նախագծեր նույն հարցի մասին՝ Հրանտ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանի և ՕԵԿ-ի:
Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցնում ասաց, որ դատապարտյալն առողջական խնդիրների վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 26-ին նրա ինքնազգացողությունը վատացել է, արագ հրավիրվել է շտապօգնություն, սակայն արձանագրվել է նրա կենսաբանական մահը: