
Հայ զինծառայողները զբաղեցրել են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթի երրորդ հորիզոնականը

«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ին օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում են Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեին զինված ուժերի զինծառայողները: