ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե Աբովյանի հիվանդանոցի ծննդատանը մահացած երեխայի դին դրել են մոր կրծքին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:
36-ամյա տղամարդը, ով բնակվել է Դարբնիկ գյուղում, նշված գյուղին հարակից՝ Հայանիստ գյուղի տարածքում գտնվող դաշտում ինքնասպանություն է գործել` ծառից պարանով կախվելու միջոցով:
Սկզբում ոչ մեկը չէր ուզում իր վրա վերցնել այդ հարվածը: Բոլորն էլ հրաժարվում էին, բոլորը: Բոլոր մասնակիցներն էլ հրաժարվում էին, որովհետև գիտեին՝ ինչ պատասխանատվության պիտի ենթարկվեն: Բայց քննություն է, վերջիվերջո պրոֆեսիոնալներ են մարդիկ, քննում են գործը, չեն կարող դրանցից հրաժարվել: Իրենք տուպիկի առաջ են, իրենք չեն կարող հրաժարվել արդեն:
Այս խնդիրը պարզաբանելու համար Պետական գույքի կառավարման վարչության պետ պարոն Արման Սահակյանից խնդրել էի այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այդ շենքի 15 ընտանիքների տրվել են սեփականության վկայականներ: Ինձ տրամադրված փաստաթղթերում առկա են այդ բնակիչների դիմումները, որոնցով գրում են այն մասին, թե քանի տարի է արդեն բնակվում են այդ շենքում ու խնդրում են այդ բնակարանների նկատմամբ իրենց սեփականության իրավունքն ամրագրել:
Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է:
«Հարկ է նշել, որ այս տարվա ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել և ցուցակները կազմելիս մենք հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները: Ծրագիրն ընդգրկուն է և ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- ընդգծել է Ռուզաննա Զաքարյանը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«928 մլն դրամ ենք հատկացնում գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման, հողի հարկի և անշարժ գույքի հարկի համար՝ բոլոր սահմանամերձ համայնքներին»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, Ծովագյուղի մոտակայքում կկազմակերպվի հանրային լողափ: Այս մասին որոշումն այսօր ՀՀ կառավարության նիստում արժանացավ գործադիրի հավանությանը:
Սեպտեմբերի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են 2015 թվականի մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած հայ ռազմագերուն։
Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկված 28-ամյա էդգար Սնխչյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Երիտասարդը պատրաստվում է ցույցով հանդես գալ։ Այս մասին մեզ հայտնեց հենց էդգարը, ով այս օրերին փորձում է բուժել աչքը, որը վթարի հետեւանքով վնասվել է։
Հաշվի առնելով հանգամանքը, որ սրբերը մեր հաղթանակած եկեղեցու անդամներն են, և ապրում են Աստծո փառքի մեջ, մենք մեր աղոթքներն ուղղում ենք Աստծուն, բայց խնդրում ենք, որ սրբերն էլ մեզ համար բարեխոս լինեն:
Վստահ եմ, որ ձեզնից շատերը, չնայած տարիքին, այսօր էլ ակտիվ կենսակերպ են վարում, պայքարում դժվարություններիների դեմ՝ մնալով ոգով երիտասարդ: Ձեզնից շատերը ներգրավված են հասարակական ու մշակութային ոլորտներում և ուղղակիորեն մասնակցում են աճող սերնդի դաստիարակությանը: Ուստի գիտակցել է պետք, որ ավագ սերունդը մեր երկրի ու հասարակության ոսկե ֆոնդն է, մեր դարավոր ավանդույթների պահապողն ու փոխանցողը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Խարբերդի այգեգործական ընկերության 20-րդ փողոցի մոտակա ձորում ռումբ է հայտնաբերվել:
Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /6 արկ/:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում:
Այս տարվա օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է սուր աղիքային հիվանդությունների 1741 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 1179:
Մեր տեղեկություններով, հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Նրա ընտրյալը սփյուռքահայ է՝ նույնպես ՀՅԴ անդամ: Ի դեպ, Մանոյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որեւէ տեղեկություն տալ:
2015 թվականի հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հանդես եկավ երկու որոշումներով` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղում այրվում է տուն:
Մեր տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանը խաչակրաց արշավանք է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ, որոշել է բոլոր 7 բուհերն էլ անցկացնել իր թրի տակով։ Ի դեպ, այդ բուհերն առաջ առողջապահության նախարարության իրավասության ներքո էին գործում, տեւական «մարտերից» հետո Աշոտյանին հաջողվել է այս տարի «զավթել» դրանք՝ լիցենզավորման գործընթացը վերապահելով ԿԳՆ-ին։
Արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00 սահմաններում, ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել մեկ այլ դատապարտյալի՝ ոմն Գրիշային, որը դատապարտյալների շրջանում հայտնի է «Խուժան» մականունով:
Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը՝ հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով նոր քրեական գործ է հարուցվել: Հարուցված քրեական գործն առնչվում է Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրյալներից մեկի՝ Գնել Թևոսյանի հորը՝ Ռազմիկ Մարկոսյանին: Վերջինս զբաղեցնում էր ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
Գուշակների մոտ գնալը մեղք է մի քանի պատճառներով. Նախ` Աստված մեղք է համարում գուշակություն անելը:
Իմ երեխան երեք ամսական է, մկրտված է: Գիտեմ, որ աչքի հուլունքը սնահավատություն է, սակայն սկեսուրս ինձ համոզում է այն ամրացնել երեխայի հագուստին: Հիմա ես հայտնվել եմ անհնազանդ հարսի կարգավիճակում: Եթե աչքի հուլունքն ամրացնեմ երեխայի հագուստին, պարզապես որպես զարդ և դրան բոլորովին կարևորություն չտամ, արդյո՞ք դա մեղք կհամարվի:
Ժամացույցների խանութի գողությունը, իսկ օրեր անց նաև կողոպուտը՝ կատարել էր անչափահասը:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Վայոց ձորում գտնվող Չեսար իշխանի պալատը, որը եզակի կառույց է, որպես հարդանոց է օգտագործվում:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: