
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում
Օգոստոսի 7-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վրկ արագությամբ: