Բաժիններ՝

Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ

Երեք մրցավազքերի արդյունքներով` հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի եզրափակիչ փուլ:

Ինչպես հաղորդում է  «rusarminfo.ru»-ն, այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակից Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը:

Երրորդ մրցավազքի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված էին Գևորգ Բալայանը, Սանասար Ծառուկյանը և Նարեկ Շարոյանը:

«Ալաբինո» զորավարժարանում անցկացված նախորդ երկու մրցավազքի արդյունքներով` Հայաստանի թիմը նույնպես եղել է առաջատարների շարքերում: Առաջին մրցավազքից հետո հայ տանկիստները զբաղեցրել են երրորդ տեղը, իսկ երկրորդ մրցավազքի ժամանակ դարձել են հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031