Ինչու են բերման ենթարկել Գասպարիին. պարզաբանում են ոստիկանությունից

Այսօր ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Վարդգես Գասպարին։ 168.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Գասպարին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի այդ հոդվածով նախատեսված արարքն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Հիշեցնենք, որ aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Վ. Գասպարին հերթական պիկետն էր կատարում Սերժ Սարգսյանի տան դիմաց, սակայն պահակակետի աշխատակիցները վերցրել էին նրա պաստառը եւ իր պնդմամբ, իրեն թույլ չեն տալիս արտահայտվել: Դրանից հետո նրան բերման են ենթարկել:

Լուսանկարը՝ արխիվից

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031