Վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան. կա զոհ. ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031