Լեռնիկ Երանոսյանի ուշագրավ անցյալը. հարբած դեբոշներ բանակում, սպանելու սպառնալիքներ. «Հայկական Ժամանակ»

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոսներից մեկը՝ Ոստիկանության զորքերի  1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը, պարզվում է, խիստ ուշագրավ անցյալ ունի:

Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու եւ մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար:

Մասնավորապես, երեկ մեզ հայտնի դարձավ, որ Լեռնիկ Երանոսյանը 2010 թ. եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար: Հենց այդ ժամանակ էլ նա դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման՝ իշխանազանցության համար: Մասնավորապես, Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Լեռնիկ Երանոսյանը 2010թ. ապրիլի 2-ին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, զորամասի ճաշարան ճաքած ձու ընդունելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ու քաշքշել զորամասի պահեստապետ, ենթասպա Գագիկ Գեւորգյանին, իսկ երբ վիճաբանությունը կանխելու նպատակով նրանց է մոտեցել հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ Վահան Մարգարյանը,  հայհոյել է,  քաշքշել եւ հարվածել նաեւ վերջինիս։

Վերադառնալով զորամասի շտաբ, Երանոսյանը իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել է կոչումով ենթասպա, լողի մարզիչ Մարինե Հովսեփյանի ուղղությամբ եւ առանց պատճառի պահանջել է դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս