ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում այսօր հավանության արժանացավ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:
Մեր տեղեկություններով, հայկական զինուժը պատժիչ գործողությունների շրջանակներում դեռ տեղ է թողնում, որպեսզի հակառակորդը հասկանա, որ խոցելի է: Եթե ադրբեջանական կողմը կիրառում է 122 միլիմետրանոց հաուբից, մենք դեռ 82 միլիմետրանոցով ենք պատասխանում: Հրթիռակոծման անցնելու դեպքում հարվածը, թերեւս հասկանալի է՝ ինչպիսին կլինի: Բանն այն է, որ ադրբեջանական զորամասերը տեղակայված են հիմնականում բնակավայրերում, ու եթե մենք անցնենք իսկապես համարժեք պատասխանի, նրանք զոհեր են ունենալու նաեւ խաղաղ բնակչության շրջանում:
Սահմանամերձ գյուղերի այն դպրոցներում, որտեղ լարվածության պատճառով դասերն ընդհատվել էին, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեր աղբյուրները հայտնում են, որ ներկայումս ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։ Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի չարաշահումների և խախտումների մասին է։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար։
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց, որ ներկայումս խիստ կարևորվում է շինարարի աշխատանքը, քանի որ առկա է շինարարության ծավալների ընդլայնման միտում, և նախագիծը նպատակ ունի խրախուսել շինարարի աշխատանքը: Նա հիշեցրեց, որ խորհրդային ժամանակաշրջանում շինարարներին խրախուսելու համար սահմանված էր «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, որով պարգևատրվում էին շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետներ:
Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի ՝ Ահմեդ Հաքանի հանդեպ կիրառված ֆիզիկական բռնության դեպքը շարունակվում է քննարկվել թուրքական մամուլում: Նշվում է, որ Ստամբուլում ցույցեր են նախապատրաստվում` ի պաշտպանություն Hürriyet թերթի նախկին լրագրողի, որի վրա օրեր առաջ հարձակվել են իր տան դիմաց, երբ լրագրողը վերադառնալիս է եղել CNNTürk-ի նկարահանումներից:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով ս.թ. հոկտեմբերի 1-ից 5-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բալակոնևը:
Սեպտեմբերի 30-ին Տիմիրյազև փողոցի թիվ 6 տանը կից խորդանոցի ծածկից կախված վիճակում հայտնաբերվել է 1963 թվականին ծնված Հրահատ Կարապետյանի դին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած, կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսին:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Ժամը 05:00-ի սահմաններում Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին:
Եթե քաղաքացին 12 հազար դրամ վճարել է եւ պահանջում է այն հետ վերադարձնել, այդ ժամանակ կատարվում է վերահաշվարկ՝ քաղաքացուն նախընտրելի ցանկացած դրույքաչափով: Օրինակ՝ եթե օգտագործել է երկու ամիս, ըստ այդմ՝ գանձվում է այդ երկու ամիսների գումարը, իսկ մյուս մասը վերադարձվում է նրան:
Դատավորի հարցին, թե վկան բիզնես ծրագրին տեղյա՞կ եղել է, վկան վստահեցրեց, որ ոչ, տեղյակ չի ո՛չ հումքի քանակից, ոչ արժեքից, եւ ոչ էլ ադամանդներից: Նա դատավորին ցուցադրեց իր ձեռքերը՝ «Տեսնո՞ւմ եք, ադամանդե մատանի էլ չունեմ, որովհետեւ դա ինձ չի հետաքրքրում»:
Սեյրան Սարոյանին հարցրինք` հնարավո՞ր է սահմանային այս լարվածությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի: «Էտի ամեն օր ըլնում ա, ինչի՞ մասին ա խոսքը, թող թուրքը վախենա, մենք ըտենց բաներից չենք վախենում, էտի մեզ համար սովորական բան ա` էդ կրակոցները, ափսոս, որ մեր ջահել տղերքն են զոհվում, թուրքն էդ իրա վախիցն ա անում` վախիցը»:
Հոգևոր աշխարհը առավել նուրբ է, քան մենք կարծում ենք, դրա հետ խաղ չեն անում։ Լավագույն դեպքում՝ գուշակությունն ընկալվում է որպես զվարճանքի մի ձև, վատագույն դեպքում՝ դա արդեն կախվածություն և սնահավատություն է։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում` «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է բաց դիտահորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական, թատերարվեստի, երգարվեստի բնագավառում իրենց ավանդը ներդրած մերօրյա հայ անվանի կանայք, որոնցից 14-ը տեղ են գտել գրքում:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը յուրատեսակ նախաձեռնությամբ ձեռնոց է նետել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրին։ Նախօրեին Ֆրանսիայի Նանսի քաղաքում անձամբ գեներալի մասնակցությամբ տեղի է ունեցել ԵԿՄ-ի ներկայացուցչության բացման արարողությունը։
Վիրահատությունների ժամանակ օգտագործվող նյութերը տրամադրվելու են Կամո Մայիլյանի և «Բրեդենտ Մեդիքլի» Գերմանիայի գրասենյակի կողմից, որպես նվիրատվություն: Վիրահատությունն անվճար իրականացնելու է Երևանի` «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ Դավիթ Գալստյանը` ասիստենտ Քրիստինե Պալյանի հետ համատեղ, տեխնիկական մասն ապահովելու է Վոլոդյա Վարդևանյանը, ովքեր վերապատրաստվել են Գերմանիայում և հանդիսանում են ընկերության կողմից լիազորված վիրահատական խումբ:
Երեկ Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ, ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովն իր ելույթը «նվիրել» է օրերս Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանին: Հուսեյնովը հայտարարել է, որ Վ. Մարտիրոսյանն Ադրբեջանում ինքնակամ ասուլիս է հրավիրել եւ ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Հայաստանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին:
Ժամը 08.28-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:
Երեկ Պաշտպանության նախարարություն հրավիրված լրագրողներին ցուցադրվեցին հայկական բանակի կողմից իրականացված հատուկ գործողության կադրեր։ Մեկ րոպեից մի փոքր ավելի տևող տեսագրությունում երևում է, թե ինչպես են ռմբակոծվում ադրբեջանական զորանոցները, ինչպես է այրվում զորանոցներից մեկի տանիքը, խոցվում են խրամատները, որոնցում վազում են խուճապահար զինվորներ, արկի պայթյունից հրդեհվում է ավտոմեքենա։
Ճակատագիր գոյություն չունի: Ըստ Սուրբ Գրքի Աստված մարդուն ստեղծել է «Իր պատկերով և նմանությամբ», այսինքն՝ ազատ կամքով: Ազատությունը մեր անձի հատկանիշն է: Անձն ազատ է իսկապես, որովհետև նրան ոչ ոք չի կարող ստիպել սիրել կամ մտածել ինչ որ բան:
Հայ հեռուստադիտողը հարկավ գիտի, որ վերնագիրը հեռուստագովազդից է։ Գովազդում այդ նախադասությունը հեռախոսով ասում է «տատիկը» ու հետո գոռում` «ջան, ջան»։ Բայց ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել։ Գովազդից վաղ։ 1990-ականների երկրորդ կեսին ինչ-որ հասարակական կազմակերպություններ ու միջազգային կառույցներ մեր երկրում սկսեցին զբաղվել ընտանիքի պլանավորման խնդիրներով։ Վիրավորական էր, կամ պարզապես մենք իզուր վիրավորվեցինք։
Հայտնաբերեցին «Խելքից պատուհասը» ստեղծագործության հեղինակի անունը կրող գյուղում:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Վանաձորցի, ծնունդով Ղարսից 105–ամյա Ազգանուշ Հովհաննիսյանը երկարակեցության իր կանոններն ու գաղտնիքներն ունի. ամենօրյա աղոթք, առողջ սննդակարգ ու բնական թելից հագուստ: