
«Դատապարտյալների հիվանդանոցում» 34-ամյա կալանավորը լոգարանում ինքնասպանություն է գործել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ՝ օգոստոսի 5-ին, ինքնասպանության դեպք է գրանցվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ 34-ամյա կալանավորը լոգարանում սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Նրա խոսքով՝ 34-ամյա կալանավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն: Նշանակվել է դատաբժշկական, փորձաքննություն, տարվում է քննություն