ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից «Ժողովուրդ»-ը խնդրեց մեկնաբանել դերասան Գոռ Վարդանյանին ֆիլմ նկարահանելու համար զենք տրամադրելու հայտնի պատմությունը: Այս առնչությամբ Օհանյանն ասաց. «Ես այսօր ևս մեկ անգամ փաստում եմ, ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆիլմ նկարահանելու համար ես եմ եղել պաշտպանության նախարարը, եւ մենք համապատասխան աջակցություն ենք ցուցաբերել, իսկ մնացածն իմ գործը չէ»։
«Ես մեր իրավապահ մարմիններից գլուխ չեմ հանում, ընդհանրապես իրենք ինչի են աշխատում, ինչի են աշխատավարձ ստանում։ Շատ մեծ աղմուկով վնասազերծեցին, հայտարարեցին, որ մեծ քանակությամբ զենք են գտել, հետո ցույց տվեցին ոնց են գրավել էդ փոքր շենքը, ոնց են ջարդել պատուհանները։ Հետո՞, հետո պարզվեց սխա՞լ են բռնել։ Ես ամաչում եմ որեւէ մեկնաբանություն տալ, ինձ համար եմ ամաչում, որովհետեւ սա լուրջ չի, ես նույնիսկ տեղյակ չէի, որ այս գործով ազատ արձակվածներ կան»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այսպես կոչված, «հանցավոր խմբի» գործով կալանավորվածները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը ներկայացրել է խմբի անդամների եւ պարագլուխ Արթուր Վարդանյանի գործունեության մանրամասները: Նա նաեւ իրավապահներին է ներկայացրել, թե Արթուր Վարդանյանը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ում հետ է հանդիպել, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել:
Հացադուլ հայտարարելուց հետո Գևորգ Սաֆարյանը տեղաափոխվել է խուց, որտեղ գտնվում են այլ հացադուլ հայտարարած անձինք: Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա: Ես ասում եմ այն, ինչ գիտեմ, որ որևէ բռնաճնշում չի եղել նրա նկատմամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ժամը 11.00-ից մինչև հունվարի 30-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը:
«Շալվար էի առել, պիտի տանեի, որ պերեդելկա աներ: Խանութի մոտով իջա, ասեցի` մի քանի ուրիշ խանութ մտնեմ ու հետ գամ: Իջնելուց նայեցի, մենակ կար էր անում Հեղինեն: Հետո եկա խանութի կողմ, ղժժոց լսեցի, ասում էր` օգնեք, օգնեք, անմարդկային ձայներ էին: Վազեցի խանութի մոտ, Հեղինեն ընկած էր դռան մոտ, ինքն էլ վրեն չոքած խփում էր դանակով»:
Հունվարի 29-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի «Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Հայաստանի գերատեսչությունները, պարզվում է, այնքան էլ չեն վստահում ավտոապահովագրման շուկայի գերիշխող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը և հիմնականում գերադասում են ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրել «Ինգո Արմենիա» ընկերությունում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ ապացույցների բացակայության պայմաններում որոշում է կայացվել անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Տեւական ժամանակ է՝ ծառայում եմ Մեղրիում, վեց ամիս է մնացել վերադարձիս, որին, իհարկե, անհամբեր սպասում եմ, բայց եւ հոգեպես ինձ բավարարված ու վստահ եմ զգում, որ ես էլ եմ հայրենիքիս նկատմամբ պարտքս կատարում»:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ Մհեր Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մհեր Պետրոսյանի վերաբերյալ գործը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վաղը կառավարության նիստում հաստատման կներկայացնի փառատոնի ծրագիրն ու իրականացման միջոցառումների ցանկը:
Ալեքսը դասերից հետո օգնում է հորը, տնամերձն է ջրում, ճագար ու կով է պահում: Երազում է ոստիկան դառնալ՝ Խաչիկը հանցագործներից ու գողերից պաշտպանել: Մի երազանք էլ ունի՝ զինվորական է լինելու, որ սահմանը պաշտպանի, թուրքերին՝ ամենավատ մարդկանց, տանից ներս չթողնի:
6-ամյա աղջիկն իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ «Արմենիա» հիվանդանոցում ունեցել է երեխա: Հաջորդ օրը Ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն և հարցուփորձ արել, թե ով է երեխայի հայրը: Քանի որ ինքը շփոթված է եղել, չի իմացել, թե ով է երեխայի նյութականը հոգալու, դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի վերջինս պարտավորվի խնամել երեխային: Հետագայում զղջացել է իր կատարածի համար:
Բուլվարային թաղամասը Մուշ-2-ին կապող ճանապարհահատվածում գտնվող մայր ջրագծի վթարի հետևանքով հունվարի 27 դադարեցվել էր Սլաբոտկա, Մսի կոմբինատ, Արցախ, Կազաչի Պոստ, Մայր Հայաստան թաղամասերի, Իսահակյան, Տիգրան Մեծ, Գորկի, Մհեր Մկրտչյան, Մազմանյան փողոցների ջրամատակարաումը:
Ես չեմ ցանկանում կրկին հանդես գալ պայծառատեսի դերում, բայց հավատացնում եմ, որ այժմ աշխարհաքաղաքական գործընթացները ոչ թե ընթանում են դանդաղ, այլ սլանում են քառատրոփ։ Եթե մենք այժմ չկոտրենք այս հանցավոր միջազգային համակարգը, ապա շուտով կբոցավառվի արդեն Ռուսաստանում, սկզբում՝ ծայրամասերում, և դրանք կլինեն ոչ միայն ԻԼԻՊ-ի (կազմակերպության գործունեությունն արգելված է Ռուսաստանում Գերագույն դատարանի որոշմամբ) ուսուցանված գրոհայինները, որոնցով մեզ վախեցնում են, այլև մեր տնաբույծ ազգայնականներն ու ֆաշիստները։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 28-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Տարեսկզբին Հայաստան ներթափանցած H1N1 գրիպի պատճառով հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից:
Չնայած ավելի մեծ սպասելիքներին` այնուամենայնիվ, ԵԽ-ին անդամակցությունը եթե ոչ հիմնովին, ապա որոշակի զսպիչ դեր է կատարում մարդու իրավունքների` գոնե առավել չվատթարացնելու հարցում: Եթե դրան ավելացնենք վերջին տարիներին քաղաքացիական տարբեր խմբերի, շարժումների որոշակի հաջողությունները, ապա կարելի էր լավատեսորեն տրամադրվել, եթե..
Հունվարի 28-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա:
2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով հարուցված երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Գործերը վարույթ են ընդունվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գյումրիում հերթական անգամ ջրագիծ է վթարվել: Բուլվարային թաղամասը Մուշ 2-ին կապող ճանապարհահատվածում գտնվող մայր ջրագծի շահագործումը դադարեցվել է հունվարի 27-ի վաղ առավոտից:
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել են Վատիկանի ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ դերասանն ու Հռոմի պապը անհանգստացած են նույն խնդրի կապակցությամբ՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: