«Ժամը գիշերվա 12-ն էր, թուռը թակեցին, գլազոկից նայեցի՝ անծանոթ դեմք էր չբացեցի, հարցրեցի՝ ով եք, ինչ եք ուզում, ինձ ռուսերեն լեզվով պատասխանեց՝ բացեք դուռը ու կտեսնեք ով եմ, ես ասեցի՝ գնա չեմ բացելու, չեմ ճանաչում քեզ, ով ես, որտեղից ես եկել, ինքը դռան հետևից պատասխանեց՝ պալիգոններից եմ փախել, բաց դուռը: Ու անընդհատ գոռում էր, ոտքով հարվածում դռանը, սարսափել էինք ամբողջ ընտանիքով»:
Հունվարի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ տներից մեկում հարձակում է տեղի ունեցել:
«Համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահվան 171 դեպք, նրանցից 2-ը երեխաներ են՝ մինչև 17 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ելույթը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի թեկնածուների առաջադրման կարգի քննարկման ժամանակ:
2015թ. դեկտեմբերի 21-ին ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանները միջնորդել են տեղափոխել նրան մասնագիտացված բուժհաստատություն եւ փոխել խափանման միջոցը:
62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և դատախազի կողմից գործն ուղարկվել է դատարան: 26 քրեական գործով 29 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Մյուս գործերով նախաքննությունները ՀՔԾ-ում և ՔԿ-ում շարունակվում են:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 30-ին, ժամը 7.30-ին, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն
Փետրվարի 1-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել , որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սևակի փողոցի տներից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զինվորական դատախազությունն ու Ռազմական ոստիկանությունը ստուգումներ են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության պարենամթերքի բոլոր պահեստներում և «Երևան սիթի» խանութների ցանցում։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ արդյունքների մասին կհայտնեն։
Է. Մարուքյանը հայտարարեց, որ ինքն անձամբ ՄԻՊ պաշտոնում առաջարկելու է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, և կոչ արեց պաշտպանել այն. «Կարծում եմ՝ նա կարող է լինել լավագույն ՄԻՊ-ը՝ իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով և մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պաշտպանության նախարարին, բանակին վիրավորողին «լակոտից» ավելին կասեմ:
Հարցին՝ արդյոք նոր Սահմանադրությունն ավելի շատ առավելությո՞ւն է տալիս կրոնական կառույցներին, թե՞ սահմանափակումներ է մտցնում, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց, որ այդ մասով նոր Սահմանադրությունը հնից, ըստ էության, ոչնչով չի տարբերվում. ավելացված է մի քանի կետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին` դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
Հունվարի 30-ին, ժամը 3.05-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևան տանը, որի բնակիչներն արտասահմանում են, ձայներ են լսվում ու լույս է երևում:
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մեղադրեց Կարեն Անդրեասյանին, ով «վերցրեց ու հրաժարական տվեց»: Նրա կարծիքով՝ ՄԻՊ-ը պետք է երդում տալուց նաև երդվի, որ հրաժարական չի տա. «Էս ի՞նչ ա, տուն-տունիկ ենք խաղո՞ւմ»:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 7-ամյա բնակիչ Հայկ Մինասյանի մոտ 2 ամիս առաջ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, նրան անհապաղ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում:
Փետրվարի 2-ի գիշերը, փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի2-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Մանկական ուղղային կաթվածով՝ արտահայտված սպաստիկ քվադրիպելիգիայով: Երեխան տառապում է ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրայով և արդեն մեկ անգամ հնարավորություն է ստացել որոշակի բուժում անցնելու աղեստամոասային տրակտում առաջացած հիվանդությունների դեմ:
Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Այսօր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն իրենց երեխաների մահվան գործերով հակասությունների տեղեկանքները ստանալու համար եկել էին Ազգային ժողով: 2007 թվականին սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, 168.am-ին պատմեց, որ իրենք դիմում էին գրել ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և Ազգային ժողովի նախագահին:
Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց, որ ՄԻՊ ընտրությունը պետք է կատարվի նոր Սահմանադրությամբ, որի 10-րդ գլուխը վերաբերում է ՄԻՊ ընտրության կարգին:
Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում:
Փետրվարի 1-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
«Շատ օրիգինալ էր ԱԺ ամբիոնը չքաղաքականցնելու մասին կոչը»,- արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:
Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշած է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ եւ 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը:
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով:
Գողությունների մեջ «մասնագիտացած» հանցավոր խումբը վնասազերծվեց: