Կարեն Կարապետյանի պայքարի հերթական օղակը հայտնի է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ:
Այդ կառույցներն ընկալվում են որպես փող լվանալու օղակ, որտեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, հետեւաբար` այս ամենը վերահսկելու համար պետք է սեփական կադրերին նշանակել: Երեկ արդեն աշխատանքից ազատվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը:
Հերթը կհասնի նաեւ մյուս ԾԻԳ-երին, որոնց մի մասը կարող է անգամ փակվել։ Առաջիններից մեկն էլ կլինի ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: