
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:
Աբովյանի տարածաշրջանում Թալին-Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ
է, տեսանելիությունը՝ 80-100 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: