Գալուստ Սահակյանի որդու մութ գործարքները հայտնվել են Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները։
Պետգույքի կառավարման վարչության տիրապետության տակ հայտնված գույքը պետք Է վաճառվեր աճուրդով։ Դա այդպես Էլ եղել է, սակայն աճուրդի մեկնարկային գինն Է շատ ցածր եղել, և որոշ դեպքերում աճուրդը շատ աննկատ Է անցկացվել, ու մեքենան վաճառվել է հենց մեկնարկային ցածր գնով։ Կառավարության փոփոխությունից հետո այս իրողությունը հայտնվել է Կարեն Կարապետյանի ուշադրության տակ։
Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը, մեղմ ասած, այնքան Էլ չի համակրում պետգույքի կառավարման վարչության ղեկավարին, բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի անխուսափելի դժգոհությունը, դեռ ձեռնպահ Է մնում նրան ազատելուց։ Չի բացառվում, սակայն որ նա դա անի առաջիկայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: