Հունվարի 26-ին Աջափնյակում հնչած կրակոցների գործով բերման ենթարկված անձ կա: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հայտնեցին նաև, որ կասկածյալների շրջանակը պարզ է:
Հունվարի 30-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Հունվարի 30-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 7-րդ փողոցի թիվ 67 շենքի պահակակետի աշխատակիցն անգիտակից ընկած է. անհրաժեշտ է շտապօգնություն:
Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու և երկու կնոջ:
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին եւ նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:
Հունվարի 29-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Սյունիք» խանութում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այսօր՝ հունվարի 30-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն:
Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:
Էքստրասենսի կարողությունը, այսինքն՝ գերզգայունությունը հոգևոր երևույթների նկատմամբ, դա դիվահարությո՞ւն է:
Հունվարի 29-ին, ժամը 22.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոց են հոսպիտալացվել Ռեպինի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Ա. Պ.-ը (2001 թ. ծնված), Է. Պ.-ը (2005 թ. ծնված) և Հ. Պ.-ը (2015 թ. ծնված):
Հարբած վարորդին և ուղևորին կարգի հրավիրեցին:
2015թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ ուղևորաշրջանառության համախառն ծավալը կազմել է 5 մլն 462 հազար, 2014թ.՝ 5 մլն 510.9 հազար ուղևորության համեմատ, այսինքն՝ նվազել է 0.9 %-ով:
Դեպքից առաջ էր: Դիրքեր էինք բարձրանում: Պետք է տղաներին թողնեինք դարանում, իսկ մենք էլ շարժվեինք այլ ուղղությամբ: Նա մի տեսակ տխուր նայեց վրաս ու մեկ էլ թե. «Ոչնչից չեմ վախենում, Մհեր: Միայն թե զենքը ձեռքիս լինի, երբ դրանք դիմացս դուրս գան: Պրծում չեն ունենա…»: Սիրտս ճմլվեց:
Կսահմանվի հասցեի տրամադրման առավել արդյունավետ մեխանիզմ
Խանութը տակնուվրա էր արված: Բացահայտումը չուշացավ:
Գյումրու ծերերի տուն-ինտերնատում այսօր 152 խնամվող կա՝ 34-ն են տարեց, մյուները՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ: Այստեղի բնակիչներից շատերը հարազատներ չունեն, բայց կան մարդիկ էլ, որոնք ունեն երեխաներն, բայց հանգամանքների բերումով հայտնվել են տուն-ինտերնատում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում (սպասարկում է Վանաձորը եւ Գուգարքի տարածաշրջանի 21 գյուղերը) հաշվառված է 5676 աշխատանք փնտրող, որից գործազուրկ է 5558-ը:
Բեմականացված ավազակային հարձակում. Մենեջերը հայտնվեց փակուղում
Կերուխում, չփակված հաշիվ և ողբերգական հանգուցալուծում
Կինը խոհանոցային դանակով հարվածել էր բնակարանատիրոջն ու դիմել փախուստի
Հունվարի 29-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նոր Հաճնի կամրջից:
Դանակահարություն Գյումրիում՝ մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմում է 2.998.600 մարդ: Ըստ Կ. Կույումջյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշներն աճել են շուրջ 12.000-ով կամ 0.4 տոկոսով: Իսկ նվազումն արձանագրվել է բնակչության միգրացիայի -26000 ցուցանիշի և բնական շարժի՝ շուրջ 14 հազար մարդու ծնունդների և մահերի ցուցանիշի հիման վրա:
Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ։
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին:
Վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով Լոռու մարզի ճանապարհերին պարբերաբար գրանցվող խցանումները լուրջ խնդիրներ են առաջացրել ոչ միայն վարորդների, այլեւ մարզի փրկարարների համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։
Նախորդ տարվա հուլիսի 30-ից շորթման մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 6 ամիս է կորած է: Այդ մասին այսօր armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Առաքելյանի եղբայրը. «Կորածի նման մի բան է: Ամեն անգամ սնունդ եմ տանում, միայն իմանում եմ, որ տեղ է հասնում: Ուրիշ բան չեմ կարողանում իմանալ»,- ասաց Հունան Առաքելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է իմանում, որ սնունդը տեղ է հասնում, Առաքելյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ում իրեն այդպես են փոխանցում: