«Նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից». Գագիկ Սուրենյան. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր կեսօրից հետո սառը ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Հարցին՝ ե՞րբ փոքր ինչ կմեղմանա եղանակը, Սուրենյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած:
Ի տարբերություն նախորդ ճակատի, որ եկել էր Արկտիկայից, նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից, այսինքն իր հետ բերում է արեւադարձային տաք հոսանքներ: Եվ չնայած ամպամած եղանակին եւ տեղումներին՝ ակնկալենք ջերմաստիճանի զգալի բարձրացում. հոկտեմբերի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Թե հետո երբ կիջնի՝ դա ճշտում ենք:
Կարծես թե ամսի 31-ից կսկսի անկում ապրել: Իսկ մինչ այդ, ամսի 27-ից 30-ը համեմատաբար տաք կլինի: Տաք ասելով նկատի ունենք, որ եթե վաղը Երեւանում սպասվում է առավելագույնը 8 աստիճան տաքություն, ապա 28-ին, 29-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչեւ +13+15 աստիճանի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: