Բաժիններ՝

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոխում է պատասխանատու բիզնեսի կարծրատիպերը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրեց sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար:

Այն կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ լայն համագործակցության արդյունքում:

14826219_10207991540930570_1263639733_n

Առցանց հարթակի միջոցով սկսնակ և գործող գործարարները կարող են ներբեռնել ուսուցողական նյութեր և տեսահոլովակներ, օգտվել մի շարք բիզնես-գործիքներից և տարատեսակ ֆինանսական հաշվիչներից: Այն նաև նախատեսված է դառնալ համագործակցության յուրահատուկ հարթակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ բացելով նրանց առաջ:

14826216_10207991541050573_174322261_n

«Մենք միշտ եղել ենք սոցիալապես պատասխատու բանկ: Այս է պատճառը, որ ցանկանում ենք անընդհատ զարգացող հաճախորդ-գործընկերներներ ունենալ, ու հենց այս մղումն է, որ թույլ տվեց մեզ շուրջ երեք տարիների համառ աշխատանքից հետո ունենալ նման արդյունք: Հետագայում նախատեսում ենք ընդլայնել առցանց հարթակի գործունեության տիրույթը` նաև ներառելով գյուղատնտեսության ոլորտը», – ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

14793896_10207991541010572_1789683796_n

«ՓՄՁ-ների համար հնարավորություն ստեղծելը IFC-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով, ինչպես նաև Հայաստանում: Այս նոր հարթակը բանկի և IFC- ի համատեղ ջանքերի արդյունք է, որի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել աճի համար անհրաժեշտ գիտելիքներ: Մենք բարձր ենք գնահատում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հանձնառությունը առաջնորդել այս կարևոր նախաձեռնությունը», – ասաց IFC-ի` Հարավային Կովկասում տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:

SME.ACBA.AM կայքի գործարկումը կիրականացվի դեկտեմբեր ամսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս