«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է:
Մարտի 14-ին, ժամը 07.50-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1988 թ. ծնված Սեյեդհադի Հ.-ն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի և Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:
Մարտի 15-ին, ժամը 03.55-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցում այրվում է համակարգչային սրահ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ:
Մարդ կա Ղարաբաղի ճամփեն չգիտեր, իսկ իմ ամուսինը 30 տարեկանում ինվալիդ եկավ։ 90 հոգանոց ջոկատում էր, Վագգեն Սարգսյանի մահապարտների ջոկատում»։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարտի 10-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 15-ին հրամաններ է ստորագրել։
Այսօր էլ կան մեր բնակոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երևույթներ, բայց այս համատեքստում պետք է շեշտեմ մի շատ կարևոր բան` պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել: Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում:
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո, ինչպես նշել էինք, դադարել է, այսպես կոչված՝ «կարգոների» աշխատանքը։ Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում են իրենց ապրանքները։
Հանցախմբի շրջանակներում կալանավորված և ներկայումս «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա այլևս չի կարողանում քայլել առանց ուղեկցողների։
Կյանքի 79-րդ տարում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Հովիկ Հովհաննեսի Հախվերդյանը:
ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոևը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը:
Կյանքն Աստծուց մարդուն տրված ամենամեծ պարգևն է, շնորհը, որը պետք է ապրել արժանավայել և իմաստավորված: Քրիստոնյայի համար այս երկրային կյանքը նախապաստրաստությունն է երկնային կյանքի:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ամուսնու հետ իր հետվիրահատության խնդիրների համար գնացել է «Մարտունու ծննդատուն», որտեղ ամուսինները պատահաբար հանդիպել են ծննդատան մանկաբույժ կնոջը, որտեղ իրենց երեխայի բուժման հետ կապված հարցի համար ձեռքերն օդում թափ տալով՝ մոտեցել է նրան և դիտավորությամբ բռունցքներով երկու անգամ վերևից ներքև հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով փակ գանգուղեղային վնասվածքի ձևով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Այս պահին այլեւս դժվարություններ չկան ֆիլմի նկարահանումների հետ կապված, փոխարենը դժվարությունները շատ էին սկզբնական շրջանում, օրինակ այն զենքը, որով ես կրակում եմ ֆիլմում, բավականին ծանր է, չհաշված այն, որ ֆիլմում կային տեսարաններ, որտեղ մենք էլ կատարում էինք այն նույն վարժությունները, որոնք կատարում են զինվորները:
Խունկը պատրաստվում է հոտավետ ծառերի խեժից, որով եկեղեցական արարողությունների ժամանակ խնկարկում ենք Ս. Սեղանին, պատկերներին, հոգևորականներին և ժողովրդին: Այն մաքրության և նվիրագործման խորհուրդն ունի:
Ահազանգով Չարբախ մեկնած ոստիկանները բերման են ենթարկել երկու անձի՝ 30 տարեկան տղամարդու և 39 տարեկան մի կնոջ։
Ոստիկանությունը ներկայացնում է նոր խորագիր՝ «Պատիվ ունեմ»:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայող Ռոբերտ Մովսիսյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:
Մարտի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն:
45-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Գերմանիայի համերկրային ոստիկանությունն իր աշխատակիցներին պաշտպանելու նպատակով թույլ կտա օգտագործել ոչ մեծ կոմպակտ տեսախցիկներ (Bodycam), որոնք նախատեսվում է ամրացնել կարգի պահապանների համազգեստի վրա:
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Երկուսը դիմակավորված, զենքի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 25ա հասցեում գտնվող բենզալցակայանի տարածք, աշխատակցի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են ինչպես վերջինիս մոտ, այնպես էլ՝ բենզալցակայանի դրամարկղում առկա կանխիկ գումարը և հեռացել։
ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ Վարդան Օսկանյանի կուսակցություն բացելու մասին. «Սաղ աշխարհը բացումա, թող ինքն էլ բացի»։