Ի՞նչ է խունկը
– Ի՞նչ է խունկը:
– Խունկը պատրաստվում է հոտավետ ծառերի խեժից, որով եկեղեցական արարողությունների ժամանակ խնկարկում ենք Ս. Սեղանին, պատկերներին, հոգևորականներին և ժողովրդին: Այն մաքրության և նվիրագործման խորհուրդն ունի:
Խնկի ծուխը խորհրդանշում քրիստոնյայի ջերմեռանդ աղոթքը, որով խնդրում ենք Տիրոջից մեր աղոթքներն ընդունել իբրև անուշահոտություն: Ինչպես Ս. Դավիթ մարգարեն է ասում. «Թող ուղիղ լինեն իմ աղոթքները, Տե´ր, ինչպես խունկը Քո առաջ» (Սաղմ. 140. 2):
Խունկը նաև ախտահանիչ, բուժիչ, հակաբորբոքային նշանակություն ունի: Միջնադարյան նշանավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ խունկն ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգտակար է մաշկային հիվանդությունների դեպքում և այլն:
Խունկը նաև Մյուռոնի բաղադրանյութերից է:
Եկեղեցում օգտագործվող խունկը նախապես օրհնվում է հատուկ կարգով:
armchurch.info