Բաժիններ՝

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Մարտի 14-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: 2_640x420

Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները և այդ շրջանակում կարևորեց երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը՝ նշելով, որ փոխգործակցության ծրագրերն իրագործվում են ողջ ծավալով: 3_640x420

Դեսպան Նովակովսկին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով գոծընկերության մակարդակը, համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքը կշարունակվի ու կխորանա նաև երկու երկրների ավանդական գործակցության ընդլայնման շնորհիվ: 4_640x420

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունների խորացումը հատկապես փորձի փոխանակման և իրավապահ գործունեության կատարելագործման ուղղությամբ և հավաստեց այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման՝ Հայաստանի ոստիկանության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս