Բաժիններ՝

Ի՞նչ է կյանքը քրիստոնեական տեսանկյունից

– Ի՞նչ է կյանքը քրիստոնեական տեսանկյունից:

– Կյանքն Աստծուց մարդուն տրված ամենամեծ պարգևն է, շնորհը, որը պետք է ապրել արժանավայել և իմաստավորված: Քրիստոնյայի համար այս երկրային կյանքը նախապաստրաստությունն է երկնային կյանքի:

Կյանքը նաև պատասխանատվություն է, ուստի այն չի կարելի հենց այնպես անցկացնել: Քրիստոնեական տեսանկյունից կարևոր է ոչ թե մարդու ապրած կյանքի տևողությունը, այլ որակն ու բովանդակությունը, թե ինչպիսի´ կյանք ես ապրում: Կարող ես երկար ապրել, բայց առանց Աստծո: Նույն ձևով մեկ օր ապրել, բայց Աստծով իմաստավորված:

Կյանքն առավել իմաստ ստացավ Քրիստոսի գալստյամբ, ով աշխարհ եկավ, որպեսզի մենք առավել կյանք ունենանք: Հետևաբար աստվածապարգև կյանքը պետք է իմաստավորել նախևառաջ Տիրոջով, առաքինի ապրելակերպով և բարիք գործելով` հիշելով, որ մեկ օր պատասխան ենք տալու մեր ապրած ամեն ինչի համար անկաշառ Դատավորի առաջ:

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս