Բաժիններ՝

Սկզբնական շրջանում ինձ շատ անսովոր էր անընդհատ զինվորական համազգեստով լինել. Ռոզի Ավետիսովա. Life.panorama.am

Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ զրուցել ենք ամիսներ առաջ, երբ «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը դեռեւս չէր ցուցադրվել, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է «Սահմանի»-ին ֆիլմի առաջին եթերաշրջանի արդյունքներն ու խոսել սպասվող երկրորդ եթերաշրջանից:

«Արդեն զբաղված ենք «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի երկրորդ եթերաշրջանի նարահանումներով: Աշխատաում ենք միեւնույն ոգեւորությամբ եւ միեւնույն արդյունքը ստանալու պատրաստակամությամբ»,- նշեց դերասանուհին:

Կայքի  հետ զրույցում Ռոզի Ավետիսովան հիշեց այս ֆիլմի նկարահանումների հետ կապված դժվարությունները, որոնք իր խոսքերով, այլեւս անցյալում են.

«Այս պահին այլեւս դժվարություններ չկան ֆիլմի նկարահանումների հետ կապված, փոխարենը դժվարությունները շատ էին սկզբնական շրջանում, օրինակ այն զենքը, որով ես կրակում եմ ֆիլմում, բավականին ծանր է, չհաշված այն, որ ֆիլմում կային տեսարաններ, որտեղ մենք էլ կատարում էինք այն նույն վարժությունները, որոնք կատարում են զինվորները: Այսինքն՝ մեզնից ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջվում, ինչի հետ կապված բարդությունների բախվեցինք, բայց դրանք արդեն անցյալում են, հիմա արդեն նկարահանումների ընթացքն ավելի հանգիստ է, կամ ես եմ սովորել այդ ամենին,- պատմեց Ռոզին ու ավելացրեց,- ճիշտ է՝ այս պահին կարծում եմ, թե դժվարությունների այլեւս չեմ հանդիպի, բայց այդ ամենը կախված է ֆիլմի սցենարային զարգացումներից, ի վերջո՝ սա այն ձեւաչափն է, որտեղ դերասանից բացի իր խաղից պահանջվում է նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն»:

Ռոզի Ավետիսովան խոսեց նաեւ ֆիլմի նկրահանումների սկզբնական շրջանի մեկ այլ դժվարության՝ զինվորական համազգեստին հարմարվելու մասին.

«Սկզբնական շրջանում ինձ շատ անսովոր էր անընդհատ զինվորական համազգեստով լինել, հիմա ինչ-որ չափով արդեն սովորել եմ, այն արդեն սիրելի է դարձել ինձ»,- նշեց նա:

Խոսելով իր կերպարի վերաբերյալ մարդկանց արձագանքներից՝ Ռոզի Ավետիսովան նկատեց, որ բացառապես դրական արձագանքներ է լսել.

«Ի ուրախություն ինձ՝ արձագանքներն իսկապես միայն դրական են: Ինձ հատկապես ոգեւորում է այն փաստը, որ հեռուստատեսություն բազմաթիվ նամակներ են գալիս աղջիկների կողմից՝ բովանդակությամբ, որ իրենք էլ են ուզում ծառայել, որ իրենց համար հետաքրքիր է կռվող կնոջ կերպարը: Իմ հերոսուհու կերպարը մեր օրերի համար անսովոր է, բայց բարեբախտաբար նրան սիրել է հեռուստադիտողը եւ հատկապես աղջիկները: Մեր հայ աղջիկները բավականին խիզախ են, այն որ նրանք արդեն կնոջը նորմալ ու օրգանական են տեսնում բանակում, ինչ-որ տեղ շատ ողջունելի է, ես շատ երջանիկ եմ այս փաստի համար»,- ավելացրեց նա:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս