Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։
Մենք ասել ու ասում ենք, որ կողային ապակիները ևս նույն անվտանգությունն են ապահովում, ինչ առջևի ապակին: Մենք այստեղ ուրիշ խնդիր ենք տեսնում՝ կողային ապակիների մգեցվածությունը նրա համար են երևի թողել, որ վարորդի դեմքը չերևա: Այսինքն՝ պաշտոնյաները և այլն չերևան»:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գավառ քաղաքի իր տանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ն:
Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ երգչուհի Սիրուշոն պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, վարչությունների և տարածքային ստորաբաժանումների պետերը:
Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք դիմել ենք դատախազություն հայտարարությամբ` պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին և ապօրինի հրաման տվողներին, ովքեր իրականացրեցին հունիսի 23-ի լուսաբացին ինքնաբուխ հավաքի մասնակիցների տեղահանումը վայրենի կերպով:
Ինչպես է Պերմյակովը տեղափոխվել ռուսական բազայից Ավետիսյանների տուն. ենթադրենք՝ նա նշում է՝ իր նկարագրած ճանապարհով, ենթադրենք, որ նա նկարագրում է, թե Ավետիսյանների տանից ինչպես է տեղափոխվել, բայց առնվազն 10 ժամ նա գտնվել է այդ տնակում, որը ջեռուցվող չէ, և ավելին՝ որևէ փաստեր չկան, որ Պերմյակովը գտնվել է այդ տնակում, հետքեր չկան:
Նիստում որոշում է ընդունվել 2016թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության մասին, և նույն որոշմամբ սահմանվել են աուդիտ իրականացնողի գործառույթները:
Այսօր լրանում է ս.թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների 6 ամիսը։ Բիրտ ուժ կիրառելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների դեմ, ոստիկանության ստորաբաժանումները ֆիզիկական բռնության ենթարկեցին նաեւ 14 լրագրողի եւ օպերատորի, խոչընդոտեցին տարբեր ԶԼՄ-ների ավելի քան 20 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Միջազգային ասպարեզում լրիվ հակառակ գործընթացն է։ Հայաստանն ամեն տեղ մասնակցում է, պատրաստակամ է, ես էլ հիմարաբար աշխարհով մեկ ցույց եմ տալիս Հայաստանի դրական փորձը, թե բուհերում ամբիոններ ենք բացել, գրքեր ենք տպագրում և այլն, բայց նման որոշում կայացվեց։ Հիմա մեզ գրել են` ավելի մանրամասն ներկայացրեք ձեր փորձը, որ մենք երկրներին ցույց տանք, իրենք ընդօրինակեն, բայց պետք է գրեմ` կներեք, կառավարությունը որոշել է, որ էկոլոգիական կրթությունն ավելորդություն է։ Ինձ բացատրեցին, որ էկոլոգիան գիտություն չէ, ընդամենը գաղափարախոսություն է ու բոլորն էլ կարող են զբաղվել դրանով։ Այնպես որ՝ հիասթափությունը շատ մեծ է»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով:
Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 23-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Եկող տարի, չեմ կարծում, որ այս քանակի խաղող ունենանք, սա ռեկորդային էր վերջին 10 տարիների համար։ Ընդհանրապես արտակարգ բերք ունեինք, չեմ կարծում, որ մյուս տարի այս առատ բերքատվությունը կրկնվի։ Մյուս տարի կունենանք խաղողի միջին բերք։ Իսկ հունվարին կարտոֆիլի գինը մի փոքր կբարձրանա, որովհետև այս տարի բերքը քիչ էր»:
Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Շմայսը, ամբոխահաճն արդեն կընկնի իր տարերքի մեջ. «Ինչպե՞ս թե կապ չունի` երկրում անպատժելիության մթնոլորտ է, կոռուպցիան հասել է ահռելի մասշտաբների, աղքատությունը, արտագաղթը» եւ այլն:
Իրականում, Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ:
«ՊՆ-ից ազնիվ կվարվեն, եթե ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից իրենց մամլո քարտուղարի՝ ՀՀ ՊՆ լիազորությունների չափը չճանաչելու համար, պատասխանատվության ենթարկեն Արծրուն Հովհաննիսյանին եւ բացառեն այսուհետ ՊՆ աշխատակիցների կողմից նման սադրանքներ տարածելը»:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են SCANIA մակնիշի 344 OF 61 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 24 TT 212 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերի 25-ին «վնասազերծված» խմբի անդամների մի մասը հրաժարվում են ցուցմունքներ տալուց։ Մասնավորապես, աղջիկները՝ Ասյա Մկրտչյանն ու Մարինե Կատանյանը, որոնք առաջին բերման ենթարկվածներից էին, մինչ օրս ցուցմունք չեն տվել։ Պատճառն այն է, որ ԱԱԾ քննիչները չեն ներկայացնում ապացույցներ։ Այս մասին հայտնեց աղջիկների շահերը պաշտպանող փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:
«Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ»,- գրել է նա:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ՝ ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ, նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 14-15 շաբաթական հղիության շրջանում` դիմել է կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետևանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գևորգ Խաչատրյանի հարազատներին արդեն մի քանի օր է` ինչ-որ կին է այցելում և ներկայանում իբրև Գայանե Սարգսյան, ասում, որ աշխատում է զորամասերից մեկում, ճանաչում է Գևորգին և նրան ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կապիտան Մհեր Ոսկանյանին և շարքային Հարութ Մուրադյանին: