ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 35-ամյա տղամարդուն` հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար։
«ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում աջակցելու Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների՝ մասնավորապես 2 արջերի և 3 առյուծների տեղափոխման խնդրին, իսկ ինչ վերաբերում է անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի կարգավորման օրենսդրական ասպեկտին, ապա մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական առաջարկության և ակտիվ համագործակցության համար»:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Քաղաքացիներ Ժենյա Մ.-ն և Լիանա Ղ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ Ռոզա Զ.-ին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի հուլիսին, վարույթն իրականացնող հիշյալ քննչական բաժնի քննիչը հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հարցաքննության և առերեսման արձանագրություններում իր թելադրանքով գրել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի ստորգետնյա անցումում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Դիանա Մ.-ն:
87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Շմավոնի Գյոդակյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ն.-ին,
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ. ավտոմեքենայի ղեկին եղել է անչափահաս։
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 35 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ՝ 1958թ. ծնված Ա. Ք.-ն չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:
Ինչպես գրում է haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի իրավապահներին, չէին հասցրել մանաթի դևալվացիայից հետո թանկանալ ծխախոտային արտադրատեսակները ու սնունդը, երբ երեկ գիշեր Բաքվում թալանել են միանգամից մի քանի խանութ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
3 օր առաջ ենք վերադարձել Այգեձոր գյուղից, որտեղ Այգեձորի և Չինարիի բնակիչների համար խաղացինք Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումը, որն իրականացվել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» ծրագրի շրջանակում:
Սրտի արատով տառապող վարդենիսցի ութամյա Մխիթարը մեկ անգամ արդեն տարել է սրտի վիրահատություն՝ երկու տարեկանում, և պետք է կատարվի երկրորդը: 2015թ. ամռանը երեխայի մոտ վիրահատել նաև աճուկային ճողվացքը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունելով՝ Ազգային ժողովը, ինչպես նաև կառավարությունը, կարելի է ասել, «մեյք ափ» են արել թվային հեռարձակման ներկա իրավիճակը այդ շպարի տակ լիքը թերություններ թաքցնելով:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը ցավակցում է պահանջատիրական պայքարի հայտնի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ, «Նոր Հայաստան» շարժման ակտիվ մասնակից Ալեք Ենիգոմշյանին նրա տիկնոջ՝ Հիրանուշ Սերբուհի Նիշանի Հաքիմյանի մահվան կապակցությամբ:
Օրը դաժան լուրով է սկսվել Լոռու մարզի Գուգարք գյուղի որոշ բնակիչների համար։ Աշխատավայրում գտնվող Օֆելյա Եգանյանին հարեւանները կանչել են, թե տունդ այրվում է։ Ոչինչ էլ չունեմ, միայն հագիս հագուստը,- արտասվելով պատմում է կինը։ Ըստ նրա՝ տան կահկարասին վերջերս է գնել, ընդ որում՝ վարկով, ու հիմա չգիտի՝ ինչ պետք է անի։
Ադրբեջանական մանաթի 47% դևալվացիայից 1 օր հետո Ադրբեջանի առևտրային ցանցը բուռն կերպով արձագանքել է: Երկրում փակ են էլեկտրոնիկայի ու կենցաղային տեխնիկայի դռները, որտեղ ընթանում է ապրանքների գների փոփոխություն, հայտնում է Turan-ը:
2015թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, հրապարակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների հիման վրա կայացված որոշումը:
Մեզ համար ցավալի է, որ ԱԺ փոխխոսնակը իրականացնում է հայտարարություններ և մոռանում է այդ խոստումների մասին: Առավել ցավալի է, որ այդ խոստումները արվել են ՀՀ նախագահի անունից: Այս կերպ Շարմազանովը վարկաբեկում է պետական ինստիտուտների և քաղաքական գործիչների հեղինակությունը:
«Սա ուղղակի հանրությանը արհամարելու միջոց է: Չէր կարելի այդպիսի որոշում կայացնել, առանց հանրային քննարկումների: Այդ անձը, ով որ գնել է այդ տարածք՝ չկա, անհայտ կորել է: Նրա անունով հիմնարկություն գոյություն չունի, դեռ ավելին՝ պարզվում է՝ այդ անձնավորությունը մեկ տարի առաջ գտնվել է հետախուզման մեջ: Հիմա փնտրում են, թե ո՞վ է ստորագրել առուվաճառքի պայմանագիրը»:
«Կարծո՞ւմ եք՝ հակառակորդը տանկը բերում է սահման, որ 1-2 հոգի զոհվի ու վե՞րջ: Հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, բայց չի ստացվում, նա ավելի հուժկու հակահարված է ստանում: Մենք չենք կարող փակագծերը բացել, թե կանխարգելիչ կոնկրետ ի՞նչ գործողություններ ենք անում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը: Նրա գնահատմամբ՝ մենք չունենք խաղաղություն, ունենք հարաբերական հանգիստ:
Ես այդ առիթով բազմիցս արտահայտվել եմ։ Գոյություն ունի կտրուկ տարբերություն սատանիստ (պաշտամունքը՝ ժխտող) ու սատանայապաշտ (սատանային պաշտող) հասկացությունների միջեւ։