Բաժիններ՝

Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-­ի ժամը 21.30-­ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում մառախուղ է, իսկ Երևան­-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս­-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում տեղ­տեղ է մառախուղ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս