Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը:
Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Բոլորիս քաջ հայտնի է ամառային իրադարձությունները և թե ինչ տեղի ունեցավ, սակայն դրան այժմ չեմ անդրադառնա, բազմիցս խոսվել է այդ մասին:
Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոն:
Սպանություն բուքմեյքերական գրասենյակում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 19-ին «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանից դուրս էին գալիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը։ Պարզվում է՝ այդ օրը Մանկավարժական համալսարանում կայացել է նոր կազմով ՀՊՄՀ խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որի ժամանակ 5 տարի ժամկետով խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գալուստ Սահակյանը:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատվիրել եւ տեղափոխել Հայաստան:
Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2016 թվականին լայն թափ կստանա ծառայողական բնակելի ֆոնդի շինարարությունը: Նոր բնակելի շենքեր կկառուցենք Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանի շրջանում:
Թմրամիջոցը թաքցրել էր կոշիկների կրունկներում:
Ոստիկանները հայտնաբերեցին տարեց կնոջ պայուսակը խլած և փախուստի դիմած կողոպտչին:
Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2016 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հետազոտության ու դրա արդյունքների նկատմամբ անտարբերություն է տիրում, չնայած այդ ամենը լույս է սփռում մեր երկրի պատմության վրա: Ռաֆայել Մկրտչյանն ասում է, որ գիտական հանրությանը փոքր Սևանի առաջացման հստակ տարեթիվը հայտնի չէ, իսկ մեծ Սևանը սկզբնավորվել է 15 հազար տարի առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու և նույն գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Կառավարությունը հաստատել է սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել:
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու «Ստեփանոս» խորանից գողացել են «Սուրբ Սարգսի» սրբապատկերը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը։
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդների պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում բացարկ հայտնեցին գործով մեղադրողին: