Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսն ու Գագիկ Ծառուկյանը սիրիահայության հարցով հանդիպում են ունեցել. Arevelk.am

arevelk.am-ը գրում է. Այսօր Լիբանանում հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու գործարար Գագիկ Ծառուկյանը: Ինչպես տեղեկանում ենք Անթիլիասից, Գագիկ Ծառուկյանը հատուկ Լիբանան է ժամանել և իր ծառայություններն առաջարկել սիրիահայության օժանդակության հարցում: Կաթողիկոսության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, թե Մայրավանք է այցելել՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությունն ու ուղղությունը ստանալու և սիրիահայության հարցում գործելու համար:

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել գործարարին՝ եկեղեցաշինության և բազմաթիվ բարեգործությունների համար և նշել, որ այսօր հայության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է սիրիահայությանն օժանդակելու հարցը: Հանդիպմանը մասնակցել են սփյուռքահայ քաղաքական գործիչներ, հոգևոր առաջնորդներ, համայնքի ներկայացուցիչներ:

Նշենք, որ մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Անթիլիաս և 500 հազար դոլար նվիրել սիրիահայությանը և Անթիլիասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս