ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մայիսի 1-ից դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+ դաշինքից: Այս մասին հաղորդում է էմիրաթական WAM պետական լրատվական գործակալությունը։
«Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր հայտարարեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու իր որոշման մասին, որը ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Al Jazeera-ն գրում է, որ ՕՊԵԿ-ի վաղեմի անդամ ԱՄԷ-ի կորուստը կարող է թուլացնել խումբը, որը սովորաբար ձգտում է միասնական ճակատ ցուցադրել՝ չնայած մի շարք հարցերի շուրջ ներքին տարաձայնություններին՝ սկսած աշխարհաքաղաքականությունից մինչև արտադրական քվոտաներ։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ-ից մեծ հաղթանակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, որը կազմակերպությանը մեղադրել է նավթի գնի բարձրացման միջոցով «աշխարհին խաբելու» համար։
Ավելի վաղ ԱՄԷ-ն, որը Վաշինգտոնի ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, քննադատել էր արաբական պետություններին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում իրանական բազմաթիվ հարձակումներից իրեն պաշտպանելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու համար։



