Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահի հետ

Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ. փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։

Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։

Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930