ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը չի հետապնդում արդար նպատակ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։
Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձի սպանության պատճառ դարձած, «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Երկու անձի առաջադրվել է մեղադրանք։
Նոյեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:
Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնահամաճարակային միջոցառումներ՝ պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նոյեմբերի 18-ին ռեկտորի ընտրություններ էին:
«Վերջին 10-12 տարիներին ՀՀ-ում 5-6 կառավարություն է փոխվել, բայց տնտեսական մոդելը չի փոխվել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գևորգ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով:
«Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է:
2017 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառին հատկացվում է 85 միլիարդ 772 միլիոն դրամ։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ 2016 թվականի համեմատ շեղումը կազմում է 2 միլիարդ 669 միլիոն դրամ կամ երեք տոկոս։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Ամենափրկիչ եկեղեցու մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սոս Չ.-ին։
Գատնիք չէ, որ այսօր մեր քաղաքացիները հաշմանդամություն ձեռք բերելու համար դիմում են համապատասխան մարմնին, որպեսզի նաև կարողանան օգտվել այլ ծառայություններից, հիմա մենք նախատեսում ենք իրականացնել կարիքի գնահատման աշխատանքներ և անկախ հաշմանդամություն սահմանելու հանգամանքից՝ առաջարկել այդ համապատասխան ծառայությունները կամ ապահովել դրանց մատչելիությունը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն այսուհետ իր ողջ աշխատավարձը՝ ամսական շուրջ 484.000 դրամ, մշտապես կփոխանցի մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամին, որը ստեղծվելու է օրերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։
«Առանց դրա՝ շատ դժվար է։ Համաձայն եմ Միքայել Մելքումյանի այն նկատառման հետ, որ այսօր արդեն պետք է մտածենք, թե հաջորդ տարվա մթերումը ոնց ենք անելու։ Գրեթե համոզված եմ, որ պետք է պետական միջամտությամբ խորհուրդներ ստեղծվեն, որոնք կպարտադրեն. այսօր մենք չենք կարող լինել լիբերալ այդ դաշտում, ինչքան մենք լինենք լիբերալ՝ այնքան դաշտն անկառավարելի կլինի, գյուղատնտեսության մեջ կոլապսի կգնանք»։
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ՀՀ Նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելուց հետո երդման արարողությանը մասնակցելու և անձնագիր ստանալու կարգը։
Հայկական CodeFights (https://codefights.com/) IT ընկերությունը երեկ հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել ամերիկյան e.ventures հիմնադրամից։
Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը:
Այսօր Ազգային ժողովը 63 կողմ, 16 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Գործադիր մարմնի նիստում քիչ առաջ որոշում կայացրեց լուծարել ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն կուղղեն պետական բյուջե, իսկ գույքը կամրացվի ֆինանսների նախարարության աշխատակազմին:
Կառավարության նիստից առաջ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարական տվեց էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ:
Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: :
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Իրենց տրվում է ժամկետ՝ բացթողումները լրացնելու համար: Եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նոյեմբերի 18-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատե՞ն նրան ստանձնած պաշտոնից, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաեւ ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե՞ ոչ»: