Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով:
Հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսում, Սարավանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:
Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Հունվարի 19-ին, ժամը 03.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 18-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է այրվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն:
Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաև իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված։
Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում:
Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է:
Վերջին օրերին ոմանք, իրենց կարծիքով՝ խորիմաստ, ակնարկներ են անում, թե Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության պետին:
Հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝ մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»:
Ինձ համար մեծ պատիվ էր Վիգեն Չալդրանյանի կողմից նման առաջարկ ստանալն ու շատ ոգեւորվեցի նրա նման մոտեցումից: Դերը, որը մարնմավորեցի, շատ փոքրիկ, էպիզոդիկ դեր էր, բայց ես շատ լրջորեն մոտեցա, անգամ հաղորդման մի քանի նկարահանումների ստիպված եղա մասնակցել չսափրված, քանի որ ֆիլմում դերս էր այդպես պահանջում:
Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին՝ մարդկանց, ում անվանում են անկախության սերունդ․ կախաղան հանված անկախության։
Կիրակի օրը H1N1 վարակով հիվանդ ևս երկու մարդ է մահացել: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք ուշացած են ընդունվել հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ երկկողմանի թոքաբորբով: Պատասխանելով 168.am-ի հարցին, թե մեկ անգամ H1N1-ով վարակվելու դեպքում անձի մոտ որքա՞ն ժամանակով է իմունիտետ ձևավորվում, նա կարո՞ղ է կրկին վարակվել, ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց.
Այն ժամանակ գաթան թխում էինք, ձուն եփում, մայրս կապում էր մեջքիս, տանում էի մեր քավորին: Քավորենք էլ ուրախ-ուրախ դիմավորում էին, թե՝ սանիկն է եկել: Իսկ հիմա ո՞վ է հիշում քավորին:
2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկը, հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր և գումար։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը համոզված է, որ ՀՀ-ում ձերբակալված Բահրեյնի քաղաքացուն ոչ մի դեպքում չպետք է հանձնել Բահրեյնի իշխանություններին: 168.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանն ասաց, որ Բահրեյնի դատական համակարգն անկախ չէ:
Այն նախատեսված է առաջիկա 3-4 տարիների համար եւ պայմանավորված է մայրաքաղաքում ջրամատակարարման հետագա բարելավման անհրաժեշտությամբ:
Դեպքի առթիվ 2016 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, դիմել է Սերժ Սարգսյանին դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու կոչով:
Հունվարի 16-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նախորդ տարվա դեկտեմբերի և ողջ 2015թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 12 դեպքից` 10-ը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։