ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 2/18 տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է իր լիազորությունների իրականացմանը:
Մեկ քրեական գործ դատախազի որոշմամբ վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դուբայում ադամանդների վաճառքով զբաղվող ընկերության հնդիկ աշխատակցի սպանության գործով դատական նիստը:
1953 թ. ծնված Մարիամ Մ.-ն օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 3-ին ոմն Ռազմիկ և Հովիկ իր կենցաղային իրերը բեռնաթափելու ժամանակ դրանց մի մասը յուրացրել են:
ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է Ալեք Մանուկյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտ 4 անձի դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։:
Ոստիկանության Ջերմուկի և Արաբկիրի բաժինների ծառայողները Երևանի Կասյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արարատ Հ.-ին:
Հունվարի 18-ին, ժամը 22.50-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Գետահովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, որոնք հարուցվել են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերով:
«Գազի հին պայմանագրերի հետ կապված 32 արձանագրություն կար, որ ընթացքում նոր պայմաններ և նոր անհրաժեշտություններ են առաջանում, և պայմանագրին կից ստորագրվում է նոր արձանագրություն, որը չի հակասում ընդհանուրին: Այսինքն` եթե կողմերը ցանկություն ունեն, և ի հայտ են եկել նոր պայմաններ, ցանկացած բան կարելի է ստորագրել»:
Մենք միշտ հարգանքով լսում էինք Պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսևորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն: Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և մահմեդականների համակեցության և հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից և արդարությունից:
Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:
«Եթե հարց են բարձրացնում, թե շենքը չի բավարարում սեյսմիկ պահանջներին, ապա այստեղ նման թեզի առաջ քաշողներին պետք է հիշեցնել, որ Հայաստանում կառուցված շենքերի 90 տոկոսը չի բավարարում այդ պահանջներին, և դա պայմանավորված է նրանով, որ 70-80 ականներին առկա աշխատանքներում կիրառվում էին շինարարական բոլորովին այլ նորմատիվներ»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 2015թ. նոյեմբերին վնասազերծված խմբի ենթադրյալ անդամների կալանքի ժամկետը երկարարցնելու խնդրանքով:
Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
Անհեթհեթ քայլ կատարելը վերահաս պարտության նախանշան է: Այդպիսի քայլ կատարվեց «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության առաջին դեմքի՝ հետխորհրդային շրջանի առաջին ազատ ընտրություններով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրված Գառնիկ Մարգարյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 6-ին Երևանում 16-ամյա երեխային դանակի բազմաթիվ հարվածներով մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է 2003թ. Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքով հարուցված 2 մեղադրյալների մասով դատավճիռը:
Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով:
Հունվարի 20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսում, Սարավանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:
Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Հունվարի 19-ին, ժամը 03.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 18-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է այրվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Գավառում, Վայքում և Ջերմուկում տեղում է ձյուն:
Վարկածներից մեկով մարզպետի տուն մուտք գործած անձը կամ անձինք նրա մտերիմ շրջապատից են, կամ էլ նրանցից մեկի պատվերով է։ Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի և նրա ընտանիքի անդամների մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաև իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված։
Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում:
Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Խ. Խաչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: