Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափեր։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գողություններն ու մեքենայի առևանգումը կատարել էր այն տնից, որտեղ այգեպան էր աշխատել:
Եվրասիական տնտեսական միության տարածքում անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադատ Ասենսեիտովան:
Մենք աշխատանք չունենք: Մեր եկամուտը մենակ թոշակ, նպաստն է,-ասում է ընտանիքի մայրը` Լալա Ստեփանյանն ու ավելացնում, որ ընտանիքում բոլորը գործազուրկ են: Երբեմն ժամանակավոր աշխատանք կարողանում է գտնել Խորեն Տանաշյանը:
«Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սեւանի ավազան թափվող գետերում իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով այս տարի իրականացրել է կարեւոր ու հետաքրիր փորձնական մի նախագիծ, որը, կարելի է ասել, եղել է հաջողված:
Խնամուն պատժելու միջոց էին ընտրել նրա տնից գողություն կատարելը:
«Պետք է ասել՝ թողեք հեռացեք մեր երկրից, էնպիսի մարդիկ թող գան, որ կսիրեն մեր երկիրը: Գան մարդիկ, որ չեն բռնաբարի ու թալանի մեր երկիրը ու երկիրը երկիր կդարձնեն: Թե չէ՝ 1000 դրամ կտաք, չեք տա, Կոլումբիայից հայ մարդ կգտնեք, որը երկու կոպեկ ավելի կտա… այնպիսի հարցեր են, որոնց մասին չարժե անգամ խոսել»,- նշեց նա:
Նոյեմբերի 19-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծառայողական քննություն նշանակելու հրամանի առիթ է հանդիսացել Գ. Հարությունյանի՝ հինգ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու փաստը: Ինչ վերաբերում է ծառայողական քննությունով անցնող սուբյեկտի՝ նոյեմբերի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, ապա դրա հետ կապված՝ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը զեկուցագիր է տարածել ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանին, որում մասնավորապես պարզաբանում է.
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.05-ից որոնողական աշխատանքները վերսկսվել են:
«Երևանի քաղաքապետարանն ունի քաղաքաշինական խորհուրդ, որի անդամն եմ վերջին տարիներին, բայց Երևանի պուրակների խնդիրների մասին այնտեղ քննարկումներ չեն եղել: Այսինքն՝ նախագծերը չեն ներկայացվել, ու շատ դեպքերում առանց դրանք ներկայացնելու պուրակներում սկսում են շինարարություն անել: Եթե ներկայացնում են, այնտեղ բավականին էկոլոգիական ՀԿ-ներ կան, որոնք ասում են, որ էկոլոգիային վնաս չպետք է լինի: Ի վերջո, ստացվում է այնպես, որ քաղաքաշինությունը Երևանում որոշում են միայն փողատեր մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ ինչ ուզում՝ անում են:
«Որտե՞ղ ես դու դաստիարակվել… տանը դաստիարակված երեխան կասի՝ չի կարելի… եթե տանն է դաստիարակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն նման վիրավորական արտահայտություն թույլ տվեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ դիմելով լրագրողներից մեկին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նոյեմբերի 20-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է լրատամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Աջափնյակ թաղամասում 3 միլիոն դոլար արժողությամբ եռահարկ առանձնատուն ունի:
Երեւանում նոյեմբերի 18-ին մահացած 8 տարեկան երեխան մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել եւ տան պայմաններում բուժում ստացել:
Նոյեմբերի 18-ին, ժամը 15-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ծեծի ենթարկված Գեորգի Շիրինովին տուն են բերել ավտոմեքենայով, ինչից հետո նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հանգամանքները ճշտվում են։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Թմրամիջոցներ՝ Նիդեռլանդների Թագավորության քաղաքացիների ուղեբեռներից, իսկ մեկ այլ դեպքում՝ տղամարդու ուղիղ աղիքից՚
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հիմնադրամի խորհուրդի անդամները պետք էր որ մեկը մյուսին նկատմամբ և հատկապես նվիրատուների նկատմամբ հարգանքով վերաբերվեր և պետք չեր պարտադրեր իր կամքը. մի բան որի հետ չեի կարող համակերպվել և որ այս բոլոր պատճառների արդյունքում չեի պատրաստվում իմ թույլ առողջությունը առավել ևս վնասեի որի համար հրաժարական տվեցի։
Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել և կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջև երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է։
Իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գևորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ:
Փորձել են գողություն կատարել խանութից :
Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատասխանատվության։ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «Ադրբեջանում որոշել են Իլհամին տալ Բրիտանիայի թագուհու կարգավիճակ»:
Գյուղը միշտ ադրբեջանական կրակահերթերի տակ է: Սա արտագաղթի հիմնական պատճառն է: Բարեկամավանը լքելու պատճառներից են նաեւ գործազրկությունը, աղքատությունը: Այն, որ գյուղը դատարկվել է միանգամից, հաստատում է գյուղի դպրոցի ուսուցիչների ներկայացրած թվաբանությունը:
Դատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանին «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցմանն ուղղված միջոցները յուրացնելու գործով: